«Հունիսի 12-ի» գործով 16 մեղադրյալ ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից․ փաստաբան
ԻՐԱՎՈՒՆՔ«Հունիսի 12-ի» գործով 16 մեղադրյալ ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։
Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Վարդուհի Սարգսյանի ֆեյսբուքյան էջից։
«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ նախագահությամբ Արամայիս Ասատրյանի, «Հունիսի 12-ի» գործով դատավարությանը մասնակից 12 կալանավորի՝ 4 մեղադրյալ գտնվում էր կալանքի տակ, 8-ը՝ տնային կալանքի՝ (ընդհանուր 16 մեղադրյալ) ազատեց դատական նիստերի դահլիճից»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ նրանցից 15-ը մեղադրվում է խուլիգանության հոդվածով, մեկը՝ զանգվածային անկարգության։