30-ամյա Անդրանիկ Խառատյանը մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը հայտնում է․ օգոստոսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում «Honda» մակնիշի մոտոցիկլը Մյասնիկյան պողոտայում դեպի Աճառյան փողոց ընթանալիս բախվել է ճանապարհի բաժանարար գոտու բազալտե եզրաքարերին և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում:
Երևանի 1-03 շտապօգնության բժիշկնրերի հերթապահ խումբը արձանագրել է մոտոցիկլավարի մահը: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Մահացածը Երևանի բնակիչ 30-ամյա Անդրանիկ Խառատյանն է: