Հայաստանում հեղուկ գազը մեկ ամսում թանկացել է 54,3 տոկոսով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանում հեղուկ գազը հուլիսին հունիսի համեմատ թանկացել է 54,3 տոկոսով:
Այս մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի այսօր հրապարակած «Սպառողական գների ինդեքսը ՀՀ–ում» 2024 թ. հունվար-հուլիսի հրապարակման մեջ։
Հեղուկ գազի գինը երկու ամսվա ընթացքում 100 դրամից բարձրացել է՝ դառնալով 230 դրամ:
Հիշեցնենք, որ տնտեսագետ Սուրեն Պարսյանը Tert.am-ի հետ զրույցում նշել էր, որ հեղուկ գազի գնի բարձրացման վրա ազդող հիմնական գործոններից եղել է լոգիստիկայի խնդիրը։
«Գաղտնիք չէ, որ Վերին Լարսի անցակետը տարվա այս շրջանում բավականին ծանրաբեռնված է աշխատում, խցանումներ են լինում, և նույն հեղուկ գազի տարանցման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ»,- նշել էր նա:
Տնտեսագետի խոսքով՝ չնայած հեղուկ գազով բեռնված բեռնատարներն առանց հերթի են անցնում, բայց այդ ճանապարհները լի են գյուղատնտեսական մթերքներ տեղափոխող բեռնատարներով ու մեքենաներով, որոնք կարող են որոշակի խնդիրներ ստեղծել: