Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանում իսրայելական խորը ներկայության մասին են խոսում, այդ թվում՝ Արցախից օկուպացված տարածքներում. իրանագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրան-Իսրայել լարվածության աճի ֆոնին իրանագետները նշում են Իսրայելի աջակից Ադրբեջանում ահագնացող վախերի մասին։

Հիշեցնենք՝ բրիտանական The Telegraph պարբերականում օրերս տեղ էր գտել հրապարակում, որը հղում տալով իրանական աղբյուրներին՝ նշել էր, թե Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջարկում է Իսրայելի փոխարեն հարվածել հարևան երկրներում, մասնավորաբար, Ադրբեջանում կամ Իրաքի հյուսիսի քրդաբնակ շրջաններում գտնվող գաղտնի իսրայելական բազաներին։ Բաքվից շտապել էին հերքել իրենց տարածքում իսրայելական ուժերի առկայությունը։

«Երբ ամեն անգամ լարվում են Իրան-իսրայելական հարաբերությունները, այդ համատեքստում սկսում են խոսել նաև այն տարածքների մասին, որտեղ Իսրայելն ունի ռազմաբազաներ կամ տարբեր ներկայություններ, իսկ այդ տարածքները հայտնվում են Իրանի թիրախում։ Մասնավորապես, նման հարված եղել է Իրաքի Քրդստանում՝ Էրբիլում, որտեղ Իսրայելն ունեցել է  բազաներ։ Հենց այս համատեքստում է դիտարկվում նաև ադրբեջանական հանրապետությունը, որովհետև թեպետ ոչ պաշտոնապես, բայց խոսվում է Ադրբեջանում իսրայելական խորը ներկայացվածության մասին, այդ թվում՝ Արցախից օկուպացված տարածքներում «խելացի գյուղեր»-ի անվան տակ ռազմաբազաների առկայության։ Իրանական վերլուծական շրջանակները չեն բացառում, որ այդ տարածքները հետագայում որպես պլացդարմ են օգտագործվելու հենց Իրանի դեմ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց իրանագետ Ահարոն Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե այս պահին որքանո՞վ է իրատեսական և հնարավոր Իրանի կողմից Ադրբեջանի թիրախավորումը։

Իրանագետը նկատեց, որ հենց այս հանգամանքներն են նաև իրանցի տարբեր վերլուծաբանների ու գործիչների հիմք տալիս հայտարարելու, որ հնարավոր թիրախների շարքում կարող են լինել նաև ադրբեջանական պետության տարածքում գտնվող իսրայելական ուժերը։

«Այս տեղեկատվական ֆոնին օրերս Ադրբեջանից եղավ պաշտոնական հերքում, թե Իսրայելն Ադրբեջանում չունի որևէ ռազմաբազա, բայց մենք գիտենք՝ հերքելը մի բան է, իրականությունը՝ մեկ այլ»,- շեշտեց նա։

Ահարոն Վարդանյանը չի կարծում, թե Իրան-Իսրայել լարվածությունը մոտ ժամանակում կվերաճի ուղիղ առճակատման։

«Դա ձեռնտու չէ ո՛չ Իրանին, ո՛չ Իսրայելին․ երկուսն էլ հասկանում են, թե դա ինչ ռիսկեր է պարունակում, և, որ դա չի սահմանափակվելու միայն Իրանով և Իսրայելով։ Միջազգային այլ խաղացողներ էլ են հասկանում դրա լրջությունը,- պարզաբանեց նա՝ չբացառելով ինչպես նախկինում, այս անգամ՝ ևս հրթիռային և անօդաչու թռչող սարքերով Իսրայելի տարածքներին հարվածներ հասցնելու իրանական ռազմավարությունը,- Իսկ թե այդ հարվածները կլինեն ուղի՞ղ, կա միջնորդավորվա՞ծ․․․ Իրանը տարածաշրջանում ունի արբանյակային ուժեր, և կարող է իր ազդեցության տակ գտնվող երկրներից էլ հարվածներ հասցնել Իսրայելի ենթակառուցվածքներին, կամ իսրայելական բազաներին այլ տարածքներում, այդ թվում՝ ադրբեջանական տարածքներում»։

Հարցին, թե այս իրավիճակում ինչպե՞ս պետք է դիրքավորվի Հայաստանը, իրանագետը պատասխանեց․ «ՀՀ-ն, ինչպես բոլոր դեպքերում, այս դեպքում՝ ևս, պետք է առաջնորդվի բացառապես իր շահերը հաշվի առնելով»։

Հիշեցնենք՝ Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է, թե Իրանն ինչպես պետք է արձագանքի այս գործողությանը։ Արևմտյան լրատվամիջոցները չեն բացառում, որ իրանական կողմը կարող է հարվածել Ադրբեջանի տարածքին, որտեղ Իսրայելը մեծ ներկայություն է հաստատել։

Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր լինիՀյուսիսկորեական 170 մմ-ոց ինքնագնաց «Չուչխե-պո» հաուբիցն աշխարհի ամենահեռահարներից մեկն է Հայաստանի կառավարությունում հրաժարականների մասինՀայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը հայերին խորթ պետություններ են եղելՊետդումայում գնահատել են Փաշինյանի հայերի հակապետական ենթագիտակցության մասին հայտարարությունը. «Պատմական դավաճանություն» Փաշինյանը «պատահականության մեթոդով» փոխում է նախարարներին  ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Ծառերի սպանդ՝ ԵրևանումԹուրքիայում ուժեղ քամու պատճառով փլուզումներ են եղել ՌԴ-ում զորահավաքի նոր «ալիքի» սպասե՞լ. Կրեմլի պարզաբանումըԱրագածոտնում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, վիրավnրներ կան Շիրակի Ամասիայի տներից մեկի բակում խոշոր հրդեհ է եղել․ Shamshyan Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Ձյունը ծածկել է Լենինգրադի մարզըՄյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը, վիրավnր կա․ Shamshyan Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. «Փաստ»Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարությունը․ պատմության այս օրը (23 նոյեմբեր)Պալատական հեղաշրջումից պաշտպանվելու և քաղաքացիներին խաբելու հերթական պոպուլիստական փորձ. «Փաստ»Արարատում 1-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել էԱրփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ «Կորյունի տնկած այգին է ինձ ապրեցնում, ամեն ինչ անում եմ, որ նրա չարչարանքը չկորչի». եֆրեյտոր Կորյուն Սառիկյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. «Փաստ»Ռուբլու բարձր փոխարժեք սահմանվեցԻշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»Հայտնի է Մկրտիչ Ղազարյանի մահվան պատճառըՏնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ»Մինչև -40 ցուրտ կգրանցվիՆոյեմբերի 25-ի հոսանքազրկման հասցեները«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»Արարատի մարզում գործող 36 ամբուլատորիաները կմիավորվեն՝ դառնալով 12-ը. «Փաստ»Նոյեմբերի 25-ից եղանակը կտրուկ կփոխվիՈ՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ»Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ»Մեկ շաբաթում 4 անգամ Հովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննության․ «Հրապարակ» Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել. «Հրապարակ» Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտվել․ «Հրապարակ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ»
Ամենադիտված