Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պայթյուն է տեղի ունեցել Երևանի Սուրմալու առևտրի կենտրոնում, արձանագրվել են տասնյակ զոհեր և վիրավորներ․ պատմության այս օրը (14 օգոստոս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Պակիստան՝ Անկախության օր, Իրան՝ Իսլամական դիմադրության օր, Պորտուգալիա՝ Պորտուգալական կարրիդայի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1828- ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) Պասկևիչի ղեկավարած Կովկասյան ռուսական բանակը մտել է Արդահան:

1879 – վախճանվել է ռուսական բանակի հայազգի զինվորական գործիչ, գեներալ-լեյտենանտ Իվան Լազարևը:

1896 – տեղի է ունեցել Բանկ Օտոմանի գրավումը, որը 1894-96 թվականների համիդյան ջարդերին հաջորդած, սուլթանից և արևմտյան տերություններից ի նպաստ հայերի բարեփոխումներ պահանջելու, Հայկական հարցի վրա ուշադրություն հրավիրելու նպատակով կատարված գործողություն էր։

Մի խումբ դաշնակցականներ մտել են Օտտոմանյան բանկ և պահանջել դադարեցնել ջարդերը, այլապես սպառնացել են պայթեցնել բանկը: Դեսպանների միջամտությամբ բանկը գրաված խումբն ազատվել է, բայց այդ դեպքն առիթ է դարձել հայերի կոտորածների ծավալման համար:

 1907 –ծնվել է ճարտարապետ Հովհաննես Խալփախչյանը:

1920 – վախճանվել է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման գործիչ Ստեփան Ալավերդյանը:

1946- ՀամԿ(բ)Կ Կենտկոմը «Զվեզդա» և «Լենինգրադ» ամսագրերի վերաբերյալ կայացրել է հատուկ որոշում, որտեղ այդ պարբերականները մեղադրվել են «կուսակցության ոգուն խորթ» գաղափարների քարոզչության մեջ։ Հայաստանի գրողների ընդհանուր ժողովը համերաշխվելով Կենտկոմի որոշման հետ, նշել է հայ գրականության մեջ «վտանգավոր բուրժուաազգայնական ավանդույթների գոյությունը, անցյալի ֆետիշացումը, ազգայնական գաղափարներով պարփակումը»:

1949 – ծնվել է քաղաքական և կուսակցական գործիչ Արամ Գ. Սարգսյանը:

1983–վախճանվել է արձակագիր, թարգմանիչ  Հմայակ Սիրասը:

1992- Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ԼՂՀ Գերագույն խորհուրդը հայտարարել է ռազմական դրություն և ռեզերվիստների մոբիլիզացիա:

2002 Հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Սադարակ բնակավայրում կայացել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է Ղարաբաղյան հակամարտությունը: 

2007- վախճանվել է ամերիկահայ խոշոր գործարար Ժիրայր Հովնանյանը:

2018- «Պրիվե՛տ, Ռոբ» նախաձեռնության անդամները տապալել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը ներխուժելով «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոն։

2022- պայթյուն է տեղի ունեցել Երևանի Սուրմալու առևտրի կենտրոնում: Արձանագրվել են տասնյակ զոհեր և վիրավորներ, խոշորամասշտաբ ավերածություններ, հրդեհ:

2023- Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը, զոհվել է 11 անձ, վնասվածքներ են ստացել 6-ը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

582 – վախճանվել է Բյուզանդիայի կայսր Տիբերիոս Բ-ն:

1040 —էլգինի ճակատամարտում Մակբեթը սպանել է իր խորթ եղբայր Շոտլանդիայի թագավոր Դունկանին և դարձել նոր թագավորը:

1619 —Հյուսիսային Ամերիկայի Վիրջինիայում առաջին անգամ նոր մայրցամաքում ընդունվել են օրենքներ հարբեցողության դեմ, մասնավորապես արգելվել է խաղող աճեցնելը:

1688 –ծնվել է  Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ 1-ինը:

1769 - Ֆրանսիան նվաճել է Կորսիկան:

1775 —ցարական հրահանգով լիկվիդացվել է Զապորոժիեյի Սեչը:

1841 –վախճանվել է  գերմանացի փիլիսոփա Յոհան Ֆրիդրիխ Հերբարթը:

1877 —Կանադայում առաջին անգամ օրենքով արգելվել է գնացքից կրակել կանադական բիզոնների վրա:

1880- ավարտվում է Քյոլնի տաճարի շինարարությունը:

1888- Օլիվեր Շելենբերգերն արտոնագրել է էլեկտրաէներգիայի հաշվիչ սարքը:

1893 —Փարիզի ոստիկանական պրեֆեկտ Լուի Լեպինը հանձնել է առաջին վարորդական իրավունքը ներկայումս անհատ քաղաքացուն:

1908 —Ֆոլկստոնում (Անգլիա) կայացել է առաջին գեղեցկության մրցույթը:

1915– ծնվել է բրիտանացի աստվածաբան, քարոզիչ Դերեկ Պրինսը:

1917 —Ռուսաստանի ժամանակավոր կառավարության որոշմամբ Նիկոլայ Ռոմանովն ընտանիքով ուղարկվել է բնակության Տոբոլսկ:

  1. – Ֆրիշ Ռագնարն առաջին անգամ օգտագործել է մակրոէկոնոմիկա տերմինը։

1936 —առաջին անգամ օլիմպիական խաղերում ներկայացվել է բասկետբոլ խաղը:

1945- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ճապոնիայի կայսր Հիրոհիտոն հրատարակել է Ճապոնիայի կապիտոլացիայի ակտը:

1947 – Պակիստանն անկախացել է Միացյալ թագավորությունից։

1952 —ֆրանսիացի տնտեսագետ Ա. Սովին առաջին անգամ օգտագործել է  «Երրորդ աշխարհ» արտահայտությունը զարգացող երկրների նկատմամբ:

1958 – վախճանվել է ֆրանսիացի ֆիզիկոս Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրին:

1959 – ծնվել է ամերիկացի բասկետբոլիստ Մեջիք Ջոնսոնը։

1969- կաթոլիկների և բողոքականների միջև բախումները կանխելու համար Հյուսիսային Իռլանդիա են մտցվել բրիտանական զորքեր:

1971 – Բահրեյնն անկախացել է Միացյալ թագավորությունից։

1988 —վախճանվել է իտալացի ավտոմոբիլագործ և մրցավարորդ էնցո Ֆերրարին:

1992 – սկսվել է վրաց-աբխազական պատերազմը։

2007 –վախճանվել է  ռուս խորհրդային կոմպոզիտոր Տիխոն Խրեննիկովը:

2012 —վախճանվել է ռուս խորհրդային գիտնական, հեռուստահաղորդավար Սերգեյ Կապիցան:

2023 — Մախաչկալայում վառելիքի լիցքավորման կայանում տեղի է ունեցել պայթյուն, զոհվել է 35, վիրավորվել է ավելի քան 100 մարդ:

Կ. Խաչիկյան

Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՀայաստանյան կառավարիչները երկիրը դնում են նոր հարվածների տակ․ Տիգրան Աբրահամյան Փորձագետը գնահատել է Ուկրաինայի կորուստները հակամարտության տարիներին Նունե Եսայանը Ավետ Բարսեղյանի հետ Ռուսաստանում է Զելենսկին խոստովանություն է արել Մովսեսի բնակիչները անցած 3 գիշերներին կրակոցների ձայներ են լսել. Ոսկան Սարգսյան Հայաստանում կրիպտոակտիվներով կարող են վճարել, եթե գրանցված էլեկտրոնային փող է. ԿԲ փոխնախագահ Ռուբեն Մխիթարյանը վերցնում է մանդատը Ո՞րն է եղել Լուսինե Թ․-ի մահվան պատճառըԽոշոր վթար, բախվել են մեքենաներ, վիրավnրներ կանԼավ լուր՝ թոշակառուների համարԶինվորական ծառայության սահմանային տարիքը կփոխվի՞Սիգը թանկանալու է 150 դրամով․ ՇՄ նախարար Ռուսաստանը շարունակում է զգուշացնել հետևանքների մասին«Ընտանիք» ռեստորանում փորձաշրջան անցնող մատուցողը միջոցառման մասնակիցների տոպրակներից ծրարներ է գողացել ԱՄՆ դեսպանատան տարօրինակ հորդորը Ուշադրություն. կդիտվեն ձյան առատ տեղումներԹուրքիան կես գրամ հետ չի կանգնել իր պայմաններիցԾանոթ ու միաժամանակ անհայտ …ամերիկյան բիլիարդ «Քաղաքական հակասեպտիկ. ինչպես է Հայաստանի եվրոպական օրակարգը դառնում ընտրազանգվածի մոբիլիզացման և իշխանության նկատմամբ վստահության վերագործարկման միջոց»4 անգամ կրակել են Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ. Խնածախում անհանգիստ են«Զորավարժություններ ենթատեքստով» Օսմանյան Թուրքիան իրականացրել է Ադանայի կոտորածը․ պատմության այս օրը (14 ապրիլ)7 բալ․ Երևանում վտանգավոր իրավիճակ էԺամեր շարունակ գազ չի լինելուՀայաստան-Թուրքիա սահմանին թnւրք երիտասարդ է կորել Մյանմայում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Արտակարգ իրավիճակ՝ Երևան-Գյումրի ճանապարհինԱպրիլի 14-ին և 15-ին լույս չի լինի հարյուրավոր հասցեներումՄարզիկները կմասնակցեն Կատարում կայանալիք սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթին Ռուբլին արժևորվել է. փոխարժեքն այսօրՈղբերգական վթարը խլել է 16-ամյա աղջնակի կյանքը․ ՌԴՁյուն է տեղում. ինչ իրավիճակ է ՀՀ-ումՎերին Լարսը փակ է միայն բեռնատարների համար Ֆիդան. Թուրքիայի դռները բաց են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համարWP. ՑԱԽԱԼ-ը պատասխանատու է Գազայում ՄԱԿ-ի շենքի վրա հարվածի և աշխատակցի մահվան համարԱպրիլի 13-ը Ռոք-ն-ռոլի համաշխարհային օրն է Ազատաշեն գյուղում բախվել են «Nissan Teana»-ն և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել էԱՄՆ-ն և Իրանը կարող են փոխել բանակցությունների վայրը. Թեհրան Արթուր Դավթյանը՝ Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր YouTube-ը նախատեսում է սահմանափակել Shorts-երի դիտման ժամանակը Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը«Դվին» հյուրանոցային համալիրում կրակnցներ են հնչել «Ես երբեք չէի պատկերացնի, որ կյանքում ինձ որևէ մեկը կճանաչի որպես երգիչ Արկադի Դումիկյան». Արկադի ԴումիկյանԻրան-ԱՄՆ բանակցությունները կշարունակվեն ապրիլի 19-ին. Արաղչի Թուրքիայի արևելքում 4.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՕմանում ԱՄՆ-ն Իրանին չի առաջարկել ամբողջությամբ հրաժարվել ուրանի հարստացումիցՔանի դեռ Հայաստանի Սահմանադրություն չի փոփոխվել, խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է. Բայրամով Մաքրման աշխատանքների արդյունքում Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ, իսկ Գետառից և Ողջաբերդից՝ շուրջ 4,040 խմ աղբ
Ամենադիտված