Oգոստոսի 14-ին Վարշավայում կայացավ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկության հանդիպումը Մադրիդի «Ռեալի» ու «Ատալանտայի» միջև։

Մադրիդի «Ռեալը» հաղթեց «Ատալանտային» 2-0 հաշվով ու ռեկորդային՝ 6-րդ անգամ դարձավ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթող։ Մինչ այդ այս տիտղոսը 5-ական անգամ նվաճել էին նաև «Բարսելոնան» և «Միլանը»։

Հանդիպան առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին, իսկ երկրորդ խաղակեսում նախ Ֆեդերիկո Վալվերդեն բացեց հանդիպման հաշիվը, իսկ Կիլիան Մբապեն իր նորամուտի խաղում խփեց մադրիդյան թիմի կազմում առաջին գոլը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը։

Այս մրցաշարում միմյանց դեմ մրցեցին ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խաղարկություններում հաղթած թիմերը։ Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության եզրափակիչում «Արքայական» ակումբը 2-0 հաշվով պարտության էր մատնել Դորտմունդի «Բորուսիային» և 15-րդ անգամ հռչակվել մրցաշարի գավաթակիր։ Բերգամոն ներկայացնող ակումբը՝ «Ատալանտան» իր հերթին Եվրոպա լիգայի եզրափակիչում 3-0 հաշվով հաղթել էր Լևերկուզենի «Բայերին»։

Մադրիդյան ակումբն իր պատմության ընթացքում արդեն 5 անգամ նվաճել էր այս տիտղոսը։ «Ատալանտան» առաջին անգամ էր պայքարում տիտղոսի համար:

Աղբյուրը՝ Armsport.am: