Ավստրալիայում անհայտ անձը թխվածքը քսել է խոշոր ավիաընկերության ղեկավարի դեմքին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնայտ անձը թխվածքը քսել է ավստրակալան Qantas ավիաընկերության գործադիր տնօրեն Ալան Ջոյսի դեմքին։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ABC-ին։
Միջադեպը տեղի է ունեցել Պերտեում միջոցառման ժամանակ, որտեղ Ջոյսը խոսել է Qantas-ի կազմակերպած չվերթների մասին։
Համացանցում հայտնված հոլովակում գործնական կոստյումով տղամարդը բեմ է բարձրանում, մոտենում Ջոյսին եւ թխվածքը քսում նրա դեմքին։
Ջոյսը լքել է բեմը, սակայն հետո առանց բաճկոնի վերադարձել՝ իր ելույթը շարունակելու համար։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անվտանգության ծառայության ներկայացուցիչները ձերբակալել են միջադեպի մեղավորին ու նրան ոստիկանությանը հանձնել։