Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շանտաժի տարրեր եմ նկատում. Ռուստամ Բադասյանը չի հանդիպի Վահրամ Միրաքյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը «Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանի խոսքերում շանտաժի տարրեր է նկատում։
Նշենք, որ «Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը, մեկնաբանելով ՊԵԿ առաջարկած օրենսդրական փոփոխությունը, հայտարարել էր՝ եթե ՊԵԿ–ն առաջարկում է խախտումը վճարելուց հետո շարունակել կալանքի տակ պահել գործարարին, դա նշանակում է, որ տարվա մեջ մոտ 1000 գործարար բանտում կհայտնվի: Միրաքյանի խոսքով՝ Հայաստանում գործարարությամբ զբաղվելն անկանխատեսելի է դարձել նրանով, որ ամեն րոպե գործարարին կարող են կալանքի տանել, և շատերն արդեն մտածում են ներդրում անել երկրից դուրս։
 
«Շատ անհաջող թիրախ են ընտրել շանտաժ անելու համար։ Կքննադատեն, կգրեն իրականության հետ կապ չունեցող բաներ, կփորձեն իրենց օրակարգն առաջ տանել և չգիտեմ` ինչ նպատակ հետապնդել։ Մի անգամ Միրաքյանի հետ հանդիպել եմ, այդ հանդիպումը շատ տարօրինակ ընթացք է ունեցել, որի պատճառով ես չեմ ցանկացել շարունակել հանդիպումների շարքը»,–ասաց Բադասյանը։
Նշում է՝ «Մանթաշյանց» միության անդամների հետ պատրաստ է հանդիպել, բայց անձամբ Միրաքյանի հետ՝ ոչ։
Բադասյանը պնդում է, որ դժգոհողը ոչ թե «Մանթաշյանց» միության անդամներն են, այլ միության նախագահը։ Շեշտում է՝ ոլորտային տարբեր հանդիպումներ եղել են՝ ներմուծողների, կառուցապատողների հետ և այլն, ուստի պնդումները, թե ինքը հրաժարվում է գործարարների հետ հանդիպել, ճիշտ չէ։
 
«Եթե մենք ասում ենք՝ եկեք խրախուսական նորմից հրաժարվենք կամ քննարկենք դրա սահմանափակման հնարավորությունը, դա ամենևին չի նշանակում, որ բիզնեսի ներկայացուցիչները պետք է ազատազրկման ձևով պատիժ ստանան։
Հավելում է՝ կան այլընտրանքային ապատժամիջոցներ և այլն, որոնց քննարկումը ՊԵԿ գործառույթների տիրույթում չէ։
ՊԵԿ-ը, Բադասյանի խոսքով, պարբերաբար բողոքներ է ստանում կարգապահ բիզնեսից, որը դժգոհում է՝ դաշտում կան ոչ կարգապահ հարկ վճարողներ, իսկ իրենք շուկայից դուրս են մնում։ Ըստ նրա՝ այս իրավիճակի պատճառով նաև օտարերկրյա ներդրումների հետ են խնդիրներ առաջանում։
ՊԵԿ նախագահը նշում է, որ առաջարկվող օրենսդրական նախաձեռնության շուրջ պետք է առողջ քննարկում լինի։

 

 
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր լինիՀյուսիսկորեական 170 մմ-ոց ինքնագնաց «Չուչխե-պո» հաուբիցն աշխարհի ամենահեռահարներից մեկն է Հայաստանի կառավարությունում հրաժարականների մասինՀայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը հայերին խորթ պետություններ են եղելՊետդումայում գնահատել են Փաշինյանի հայերի հակապետական ենթագիտակցության մասին հայտարարությունը. «Պատմական դավաճանություն» Փաշինյանը «պատահականության մեթոդով» փոխում է նախարարներին  ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Ծառերի սպանդ՝ ԵրևանումԹուրքիայում ուժեղ քամու պատճառով փլուզումներ են եղել ՌԴ-ում զորահավաքի նոր «ալիքի» սպասե՞լ. Կրեմլի պարզաբանումըԱրագածոտնում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, վիրավnրներ կան Շիրակի Ամասիայի տներից մեկի բակում խոշոր հրդեհ է եղել․ Shamshyan Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Ձյունը ծածկել է Լենինգրադի մարզըՄյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը, վիրավnր կա․ Shamshyan Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. «Փաստ»Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարությունը․ պատմության այս օրը (23 նոյեմբեր)Պալատական հեղաշրջումից պաշտպանվելու և քաղաքացիներին խաբելու հերթական պոպուլիստական փորձ. «Փաստ»Արարատում 1-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել էԱրփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ «Կորյունի տնկած այգին է ինձ ապրեցնում, ամեն ինչ անում եմ, որ նրա չարչարանքը չկորչի». եֆրեյտոր Կորյուն Սառիկյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. «Փաստ»Ռուբլու բարձր փոխարժեք սահմանվեցԻշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»Հայտնի է Մկրտիչ Ղազարյանի մահվան պատճառըՏնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ»Մինչև -40 ցուրտ կգրանցվիՆոյեմբերի 25-ի հոսանքազրկման հասցեները«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»Արարատի մարզում գործող 36 ամբուլատորիաները կմիավորվեն՝ դառնալով 12-ը. «Փաստ»Նոյեմբերի 25-ից եղանակը կտրուկ կփոխվիՈ՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ»Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ»Մեկ շաբաթում 4 անգամ Հովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննության․ «Հրապարակ» Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել. «Հրապարակ» Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտվել․ «Հրապարակ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ»Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)
Ամենադիտված