Հրազդանի կիրճում կեղտաջրերը ողողել են ողջ ճանապարհը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ օգոստոսի 15-ին, հերթական արտակարգ իրավիճակն է ստաղծվել Երաևանում: Հրազդանի կիրճում կեղտաջրերը ողողել են Կիևյան կամրջի տակի ողջ ճանապարհահատվածը, լցրել են նաև քարերով:
Նշված վայրում փրկարարներն ու պարեկները ոչինչ չեն կարող անել, քանի որ այդ աշխատանքները պետք է կատարեն Երևանի քաղաքապետարանի կոմունալ բաժնի տարածքի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչները:
Այս պահին դեռ կեղտաջրերն անխնա հոսում են, սակայն դեռ քաղաքապետարանից, թաղապետարանից ու «Վեոլիա ջուր» ընկերությունից ոչ ոք չի արձագանքել: