Կուրսկի բնակիչներին Ուկրաինա տարհանելու համար կարող է միջանցք ստեղծվել. Ուկրաինայի վերաինտեգրման հարցերով նախարար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Կուրսկի մարզի բնակչությունը, որտեղ այժմ ռազմական գործողություններ են ընթանում, նախապես տարհանվելու է ուկրաինական Սումի քաղաք:
Ուկրաինան հումանիտար օգնություն կտրամադրի Կուրսկի շրջանի բնակիչներին, ինչպես նաև հումանիտար միջանցք կստեղծի նրանց տարհանման համար:
Այս մասին ասել է Ուկրաինայի վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշուկը։
Նրա խոսքով, եթե ռուսական կողմը դիմի, ապա օրակարգում է նաև խաղաղ բնակիչներին Ռուսաստան ուղարկելը:
Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչը հավելել է, որ պաշտոնական Մոսկվան այս առնչությամբ դեռ հարցում չի ուղարկել։