Մեքենան հայտնվել է ջրատարում․ մայրն ու նրա 3 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց․ ինչ վիճակում են նրանք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը հայտնում է․ Երեկ՝ օգոստոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Աննա Ս.-ն իր վարած «Peugeot 307» մակնիշի ավտոմեքենայով Մխչյան-Դիտակ ավտոճանապահի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել չգործող ջրատարում:
Վթարի հետևանքով Աննա Ս.-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևորներ Երևանի բնակիչներ 10-ամյա Մարի Մ.-ն, 8-ամյա Եվա Մ.-ն և 4-ամյա Գոհար Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր էլ հենց նրանց դուրս են բերել ավտոմեքենայից:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ամբողջական տվյալները: