Ահաբեկչություն Թայլանդում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹայլանդի հարավում գտնվող Պատտանի նահանգում երկու պայթյուն է տեղի ունեցել, մեկը՝ առևտրի կենտրոնում: Պայթյունի հետևանքով զոհվել է 56 մարդ:
«Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, առաջին պայթյունից քիչ անց տեղի է ունեցել հաջորդը, այս անգամ ավտոկայանատեղիում: Օդ է բարձրացել ականապատված մեքենան: Բոլոր տուժածները տեղափոխվել են մոտակա բուժհաստատություններ:
Աղբյուրը հիշեցնում է, որ Թայլանդի Յալա, Պատտանի ու Նարտիխիվատ նահանգներում արդեն 10 տարի գործում են ծայրահեղական խմբավորումներ: Նրանց գործողությունների հետևանքով զոհվել է 6.5 հազար մարդ: