Կապիկի ծաղիկի տարածման պատճառով ԱՀԿ-ն հայտարարել է արտակարգ իրավիճակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է արտակարգ իրավիճակ կապիկի ծաղիկի տարածման հետ կապված
Հիվանդության դեպքեր հայտնաբերվել են արդեն եվրոպական երկրներում, ինչպես նաև Թուրքիայում:
Հայտնի է, որ հիվանդությունը չի փոխանցվում օդակաթիլային
ճանապարհով, այլ մարդուց մարդ է անցնում ֆիզիկական շփման ընթացքում։
Ըստ ՀՀ առողջապահության նախարարության՝ Հայաստանում կապիկի ծաղիկ հիվանդության դեպք չի գրանցվել, իսկ ներթափանցման և հետագայում տարածման ռիսկը համարվում է ցածր: