ՌԴ ԱԴԾ-ն քրեական գործ է հարուցել իտալացի լրագրողների նկատմամբ՝ սահմանն ապօրինի հատելու փաստով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի ԱԴԾ-ն Կուրսկի մարզի Սուջայում աշխատող իտալացի լրագրողների կողմից սահմանն ապօրինի հատելու փաստով քրեական գործ է հարուցել։ Ըստ ТАСС-ի՝դրա մասին հայտնել է ՌԴ ԱԴԾ Հասարակայնության հետ կապերի կենտրոնը։
«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը ՌԴ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 3-րդ մասով (ՌԴ պետական սահմանի ապօրինի հատում) քրեական գործ է հարուցել և հետաքննում է օտարերկրյա լրագրողներ Սիմոնի Թրեյնիի և Ստեֆանի Բատիստինիի ՌԴ պետական սահմանը ապօրինի հատելու առնչությամբ գործը, որոնք ՌԴ Սուջա քաղաքի, Կուրսկի մարզի տարածքում տեսանկարահանումներ են արել։
«Կատարվում է նաև լրատվամիջոցներում տարածված նյութերի իրավական գնահատում, որոնք վկայում են օտարերկրյա թղթակից (CNN-ի լրագրող) Նիք Պեյթոն Ուոլշի ներկայության մասին ռուսական «Սուջա» անցակետի տարածքում։ Դրա արդյունքների հիման վրա ընթացակարգային որոշում կընդունվի»,- հայտնել են գերատեսչությունից։
Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է պատիժ մինչև 300 հազար ռուբլի տուգանքից մինչև չորս տարի ժամկետով ազատազրկում: