Բլինկենը ժամանել է Մերձավոր Արևելք՝ Գազայի հատվածում հրադադարի ջանքերին նպաստելու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն օգոստոսի 18-ին ժամանել է Թել Ավիվ՝ մեկնարկելով մերձավորարևելյան իր հերթական ուղևորությունը, որի նպատակն է Գազայի հատվածում հրադադարի հաստատումը։
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը կասկածի տակ է դրել Բլինկենի առաքելությունը՝ Իսրայելին մեղադրելով միջնորդների ջանքերը խաթարելու, համաձայնության կնքումը հետաձգելու մեջ։
2023 թ. հոկտեմբերին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի մեկնարկից ի վեր սա Բլինկենի իններորդ այցն է տարածաշրջան։ Օգոստոսի 19-ին նա պետք է հանդիպի Իսրայելի ղեկավարների, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Այնուհետև ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Եգիպտոս։
Միջնորդ երկրները՝ ԱՄՆ-ն, Կատարը և Եգիպտոսը, առայժմ չեն կարողացել հարթել կողմերի տարաձայնությունները և ամիսների բանակցություններից հետո հասնել համաձայնության, իսկ ռազմական գործողությունները շարունակվում են։ Օգոստոսի 18-ին Իսրայելի հարվածից, ըստ պաղեստինյան առողջապահական իշխանությունների, Գազայի հատվածում զոհվել է առնվազն 21 մարդ, այդ թվում՝ 6 երեխա և նրանց մայրը։
Այս շաբաթ հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվելու են Կահիրեում՝ Դոհայում անցկացված երկօրյա բանակցություններից հետո։