Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոր սպանության համար մեղադրվող անձը կալանավորվել է, բացահայտվում են դեպքի մանրամասները

ԻՐԱՎՈՒՆՔ

Շարունակվում է օրեր առաջ Երևանի Բագրատունյաց փողոցի բնակարաններից մեկում 65-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այդ մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն:

«Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեպքը տեղի է ունեցել սույն թվականի օգոստոսի 15-ին: Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը բնակարանում հայտնաբերել էր 65-ամյա կնոջ դի՝ սուր կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են բազմաթիվ անձինք՝ այդ թվում հարևանները, տուժողի ազգականները։ Նաև՝ առգրավվել և զննվել է շենքի մուտքը տեսանկարահանող սարքի հիշողության կրիչը։   

Ձեռնարկված քննչական և ապացուցողական գործողությունների, ինչպես նաև ոստիկանության ծառայողների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տուժողին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ հասցրել է վերջինիս 25-ամյա որդին:  Մասնավորապես՝ 2024 թվականի օգոստոսի 15-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, մորը՝ Գ․ Կարապետյանին ապօրինի կյանքից զրկելու նպատակով, վերջինս գնացել է իր և ընտանիքի բնակության՝ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում գտնվող շենքի մոտ, որտեղ տեղանքն ուսումնասիրելով և իր կողմից պլանավորված հանցավոր արարքը կատարելու համար նպաստավոր պահ ընտրելով՝ բարձրացել է բնակարան։ Այնտեղ իր  մորն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, կտրել նրա պարանոցը, որից հետո հանցագործության գործիք դանակը թողել է բնակարանի միջանցքում գտնվող պահարանի վրա և ժամը 09։40-ի սահմաններում դեպքի վայրից դիմել փախուստի։

Դեպքի հաջորդ օրը վերջինս Ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 25-ամյա երիտասարդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նրան մեղադրանք է ներկայացվել:

Վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ 25-ամյա երիտասարդի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, այդ թվում՝ մեղադրյալի հոգեկան առողջության հետ կապված առկա տվյալներն ստուգելու ուղղությամբ, որի նպատակով իրավասու հաստատություններից պահանջվել են համապատասխան տվյալներ և բժշկական փաստաթղթեր»,-գրված է հաղորդագրության մեջ:

 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Քաղաքական «կատակներ»՝ ճշմարտության սարսափելի բաժնով. «Փաստ»Հասարակությունն ամենևին էլ «քնած» չէ, ու դա շատ է նյարդայնացնում իշխանություններին. «Փաստ»Հանրահայտ Time Magazine-ն անդրադարձել է Հայաստանին. ի՞նչն է պարբերականը գնահատել որպես ազգային հարստություն. «Փաստ»Պետք չէ Յամալին համեմատել Մեսսիի, Կրիշտիանու Ռոնալդուի կամ Դիեգո Մարադոնայի հետ. Մունիր ՆասրաուիԴատապարտյալը փոստային ծառայության միջոցով ստացել է թմրամիջոցների նմանվող զանգվածներով լցոնված կոնֆետներ. ԱՆ քրեակատարողական ծառայությունԵրևանում հնդիկները մուտք են գործել իրենց հայրենակցի տուն, նրան և կնոջը ծեծի ենթարկել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով հափշտակել են 100 հազար դրամ և բջջային հեռախոսներՈսկե գնդակի թարմացված վարկանիշը նոր ֆավորիտ ունի` ըստ Goal-ի Կլոդ Մոնեի հայտնի բնապատկերն աճուրդում կվաճառվի 30-50 մլն դոլարով «Ինձ համար լավագույնի վառ օրինակը եղել է մայրս` Սյուզան Մարգարյանը»․ Սիրուշո Համաշխարհային ավտոարտադրությունը կնվազի 2%-ով՝ ԱՄՆ մաքսատուրքերի պատճառով. S&PԱրտաշատի բնակարաններից մեկից գողություն կատարած անձը հայտնաբերվել է (տեսանյութ)Մայիս ամսվա կենսաթոշակի մասին Եվրոպան ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում. Ֆրանսիայի ԱԳ նախարարՌԴ օդային տարածքում 121 ուկրաինական ԱԹՍ է խոցվել ԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. եկել է ուղիղ բանակցությունների ժամանակը. ՊետդեպԹրամփը մայիսի 8-ը հռչակել է Երկրորդ համաշխարհային պատերազմում ԱՄՆ-ի հաղթանակի օրԹրամփն իր ծննդյան օրը շռնդալից միջոցառում է նախատեսել Մեկ օրում 12 ավտովթարից 14 մարդ է տուժել․ օպերատիվ իրավիճակը՝ ՀՀ-ում Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. «BMW»-ն հայտնվել է Դեբեդ գետում. 1 հոգի փրկվել է, մյուսին փրկարարները որոնում են Մեծ Բրիտանիայում բացահայտել են՝ ինչպես է Զելենսկին «գայթակղել» Թրամփին «Ոսկե գնդակ» մրցանակի hավակնորդների առաջին տասնյակը TikTok-ը տուգանվել է 530 միլիոն եվրոյով․ որն է պատճառը Կյանքից հեռացել է Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ քահանա Սահրադյանը Չինաստանում հայտարարել են՝ ԱՄՆ-ը պատրաստ է առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ բանակցությունների Հայաստանի 3 մարզում դադարեցվել է ՀՎԿԱԿ-ի լաբորատորիաների աշխատանքը Բոլիվիայում անհետացել է հինգ մարդ տեղափոխող ինքնաթիռՎտանգավոր հիվանդության բռնկում է նկատվումՀրազդանի կիրճում կորած 14-ամյա աղջկան չեն կարողանում գտնել․ նոր մանրամասներ Գազ չի լինի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … խողովակների տրամագիծը«Հակասահմանադրական Հայաստան» «Հայաստանը սկսել է վազք դեպի ոչ մի տեղ» Հնարավոր է կարկուտՈղբերգական վթարը 4 հոգու կյանք է խլել․ ՌԴՓաշինյանը նոր հորիզոններ է նվաճում՝ պետական պարտքի ավելացման հարցում «Դուզ խոսքը էշին են ասում». կամ ի՞նչ են ակնարկում ԵՄ-ն ու ԵԱՏՄ-նԿոալիցիոն գործընկերը շանտաժ է անում ՔՊ-ին Ողբերգական դեպք` Երևանում. բժշկի մեղքով կին է մահացելԳլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը դարձել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար․ պատմության այս օրը (02 մայիս)Դիլիջանի թունելի երթևեկելի մասում իրականացվում են փոսային նորոգման աշխատանքներ Մալթայի ափերի մոտ խորտակվել է Գազա մարդասիրական օգնություն տեղափոխող նավը Շղթայական վթար՝ Երևանում․ պատգամավոր Գագիկ Մելքոնյանը դեպքի վայրից հեռացել է․վիրավnր կաԵրկար ժամանակ ջուր չի լինի Տղամարդը նախ uպանել է կնnջը, ապա ինքնաuպան է եղել․ Վրաստան Երկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզումՄոսկվայում ձյուն է տեղում (տեսանյութ) Արայիկ Հարությունյանը խոսել է ԲաքվումMicrosoft-ը կդադարեցնի Skype-ի աշխատանքը 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Արգենտինայում Ռուբլին ավելի բարձր փոխարժեք սահմանեց
Ամենադիտված