Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դանակով հարվածներ է հասցրել, կտրել պարանոցը. ինչպես է 25-ամյա երիտասարդը Երևանի բնակարանում սպանել ծնողին. մանրամասներ

ԻՐԱՎՈՒՆՔ

Շարունակվում է օրեր առաջ Երևանի Բագրատունյաց փողոցի բնակարաններից մեկում 65-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Այս մասին հայտնում են ՔԿ-ից տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություից: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեպքը տեղի էր ունեցել սույն թվականի օգոստոսի 15-ին: Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը բնակարանում հայտնաբերել էր 65-ամյա կնոջ դի՝ սուր կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով:

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են բազմաթիվ անձինք, այդ թվում՝ հարևանները, տուժողի ազգականները։ Նաև առգրավվել և զննվել է շենքի մուտքը տեսանկարահանող սարքի հիշողության կրիչը։

Ձեռնարկված քննչական և ապացուցողական գործողությունների, ինչպես նաև ոստիկանության ծառայողների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տուժողին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ հասցրել է վերջինիս 25-ամյա որդին:

Մասնավորապես՝ 2024 թվականի օգոստոսի 15-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, մորը՝ Գ․ Կարապետյանին ապօրինի կյանքից զրկելու նպատակով վերջինս գնացել է իր և ընտանիքի բնակության՝ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում գտնվող շենքի մոտ, որտեղ տեղանքն ուսումնասիրելով և իր կողմից պլանավորված հանցավոր արարքը կատարելու համար նպաստավոր պահ ընտրելով՝ բարձրացել է բնակարան։ Այնտեղ, իր մորն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, կտրել նրա պարանոցը, որից հետո հանցագործության գործիք դանակը թողել է բնակարանի միջանցքում գտնվող պահարանի վրա և ժամը 09։40-ի սահմաններում դեպքի վայրից դիմել փախուստի։

Դեպքի հաջորդ օրը վերջինս Ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 25-ամյա երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նրան մեղադրանք է ներկայացվել:

Վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ 25-ամյա երիտասարդի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, այդ թվում՝ մեղադրյալի հոգեկան առողջության հետ կապված առկա տվյալներն ստուգելու ուղղությամբ, որի նպատակով իրավասու հաստատություններից պահանջվել են համապատասխան տվյալներ և բժշկական փաստաթղթեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում պետության և մասնավորի ջանքերով երեք սպորտային համալիր կկառուցվի. «Փաստ»Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն. «Փաստ»Արդեն սոսնձից ու պլակատից են ահաբեկվում. «Փաստ»«Մենք ենք մեր երկիրը քանդում՝ ունենալով այդպիսի ղեկավար». «Փաստ»Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում. «Փաստ»Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծննդյան տարեդարձն է «Երաժշտություն հանուն ապագայի» hիմնադրամի կրթաթոշակառու Հարություն Ասատրյանը և ծրագրի մասնակից Էդգար Մխիթարյանն արժանացել են 2-րդ կարգի մրցանակի Orbetello միջազգային դաշնամուրային մրցույթում 2-ամյա Տիգրանին դեռ չի հաջողվել գտնելՌուսաստանը ռազմական ուժեր է կուտակում Ֆինլանդիայի և Էստոնիայի սահմանների մոտ․ NYT Բայդենի մոտ քաղցկեղ է ախտորոշվել Քայլեր են ձեռնարկվում Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունից հետո գտնվելու վայրն անհայտ անձանց ճակատագրերը պարզելու ուղղությամբ. ՄԻՊԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող միջազգային մրցաշարինԻրանն ու Ադրբեջանը քննարկել են արագ ստեղծել տարանցիկ երթուղիներ«Արսենալը» հաղթեց «Նյուքասլին» և Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեցԱԱԾ-ն բացահայտել է անօրինական միգրացիայի հերթական դեպքըՄինսկում օծվել և պաշտոնապես բացվել է Բելառուսում առաջին Հայ Առաքելական եկեղեցինՀՀ ԱԽ քարտուղարը և ԻԻՀ նախագահը ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկ ընթացքը Սոմալիում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել. ԶԼՄ Կխոսենք այդ խաղից հետո․ Սպերցյանը՝ իր ապագայի մասին Հզոր մագնիսական փոթորիկ կծածկի երկիրը՝ մայիսի 19-ին. ինչպե՞ս խուսափել առողջական խնդիրներից Ծանոթ ու միաժամանակ անհայտ … կոստյումի թևքերի կոճակներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱՄՆ-ում բացահայտել են Եվրոպայի՝ «ուկրաինական հակամարտության» ծրագիրը«ԵՄ, թե՞ ԵԱՏՄ. ո՞ւր է գնում Հայաստանը»Հայաստանի դեմ նոր դավադրություն է նյութվումԱկտիվիստին ծեծած թաղապետը 20 օր անց հրաժարական տվեցԿրիպտոարժույթների սեփականատերերի համար աշխարհը այլևս անվտանգ չէ․ Wall Street JournalԱրսեն Թորոսյանի «դափնիները» հանգիստ չեն տալիս Աննա Հակոբյանին«Ինչպես են հայկական ոչ պետական կազմակերպությունները գոյատևում առանց ԱՄՆ-ի փողերի»Ինչ է տեղի ունեցել Էջմիածնում. 22-ամյա տղայի մայրը մանրամասնում էԹուրքերը ներխուժել են Սուրմալու․ պատմության այս օրը (19 մայիս)Կոտայքում ճակատ ճակատի բախվել են «Opel Combo»-ն ու «Opel Astra»-ն. վիրավորներից 2-ը զինծառայողներ են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2102»-ը և բեռնատարը 5 օր գազ չի լինելու24 ժամ ջուր չի լինելուԱյսօր հրապարակն առաջնորդ ունի, ե՛ս եմ․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հայաստանի Հանրապետությունը սպասարկել է ոչ թե արցախյան հիմնախնդիրն, այլ հենց հայկական պետականության. Վարդան Ոսկանյան Ռուբլին ռեկորդային բարձր փոխարժեք է գրանցելՄակրոնը Թրամփի հետ հանդիպումից առաջ դիմել է Պուտինին Մայիսի 20-ն այս շաբաթվա ամենացուրտ օրը կլինի. ՌԴՖրանսիայի նախագահը վստահ է, որ Թրամփը կարձագանքի Պուտինի «ցինիզմին» Մոսկվայի հյուսիսարևելքում տղամարդու մարմնի մասերով երկու պայուսակ են գտել IFFHS-ը ներկայացրել է պատմության լավագույն ֆուտբոլիստների ցանկը Զելենսկին փակ հանդիպում կանցկացնի Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ Օդաչուն 10,700 մ բարձրության վրա կորցրել է գիտակցությունը. 199 ուղևորով ինքնաթիռը 10 րոպե թռչել է առանց կառավարմանՄենք ունենք բավականաչափ ուժ և ռեսուրսներ 2022-ին սկսածը տրամաբանական ավարտին հասցնելու և ՌԴ-ին անհրաժեշտ արդյունքին հասնելու համար. ՊուտինԲրազիլիան կարող է զրկվել ԱԱ-2026-ին մասնակցելու հնարավորությունից. Goal Գեղարքունիքում բախվել են «BMW X5»-ը ու «Toyota Land Cruiser»-ը, վերջինը հայտնվել է դաշտում
Ամենադիտված