Բանակը բարեփոխելու համար հարկավոր է երկրի գլուխը փոխել. Կարապետյան
ՎԻԴԵՈԲանակը բարեփոխելու համար հարկավոր է երկրի գլուխը փոխել, որը չի կարող կառավարել և ռեֆորմներ անել։
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն այդ մասին ասել է «Բաց Թիվի»-ին տված հարցազրույցում։
Խոսելով բանակի արդիականացման մասին՝ Արշակ Կարապետյանը նշել է, թե տարբերություն չկա, եթե մեր բանակը մոդեռնիզացվի, ասենք, լինի ՆԱՏՕ-ական տարբերակով հզոր, թող լինի։ Բայց առաջին հերթին հարկավոր է ղեկավարին փոխել։ Այդ դեպքում, միգուցե ռեֆորմի կարիք էլ կարող է չլինել։ «Մենք փոքր երկիր ենք, մեր տարբերակները պետք է ավելի հմուտ լինեն, քան որևէ մեկից տարբերակը պատճենենք»,- նկատել է գեներալ-մայորը։