Դատապարտում ենք Լուկաշենկոյի կողմից Հայաստանի և հայ ժողովրդի հասցեին ուղղված աղաղակող վիրավnրանքները․ Սվետլանա Տիխանովսկայա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԴատապարտում ենք Լուկաշենկոյի կողմից Հայաստանի և հայ ժողովրդի հասցեին ուղղված աղաղակող վիրավորանքները։
Այս մասին X-ում գրել է բելառուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Սվետլանա Տիխանովսկայան։
«Այս բռնապետը դավաճանել է թե՛ բելառուսներին, թե՛ հայերին՝ գործելով Կրեմլի շահերից։ Բելառուսները աջակցում են Հայաստանի բարեկամ ժողովրդին և ձգտում են ամրապնդել մեր կապերը», - գրել է նա։
«Ո՞ւմ են պետք հայերը, բացի մեզնից։ Ոչ մեկին պետք չեն։ Թող զարգացնեն իրենց տնտեսությունը և սևեռվեն նրա վրա, ինչ ունեն։ Ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն։ Վաղը Մակրոնը չի լինի, և բոլորը կմոռանան Հայաստանի մասին»,-հայտարարել էր Լուկաշենկոն։