Բազեյանի նյարդերն արդեն տեղի են տալիս. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը, ով մեղադրվում է Փաշինյանի դեմ մահափորձի մեջ, 6 ամիս կալանավորված էր, իսկ ապրիլից 5 ամիս տնային կալանք է կրում: Այսօր քննվելու է եւս 2 ամսով երկարացնելու հարցը: Սակայն գործը կառուցված է 1 անձի` ոմն Արմեն Հարությունյանի ցուցմունքի վրա, ով առերեսման ժամանակ ասել է, որ նրան ճանաչել է որպես քաղաքական գործիչ` հեռակա կարգով, չի շփվել հետը: Սակայն քննիչը հետագայում գրել է, որ առերեսման ժամանակ վկան պնդել է նախաքննական ցուցմունքը: Բազեյանի նյարդերն արդեն տեղի են տալիս, նա հայտարարել է, որ եթե կրկին երկարացնեն կալանքը` իրեն զրկելով տեղաշարժից եւ սահմանադրական իրավունքներն իրացնելուց, չի ենթարկվելու այդ որոշմանը:
Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։