Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողբերգական պատահար՝ Կոտայքի մարզում. մոտոցիկլավարը հիվանդանոցում մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ օգոստոսի 22-ին, մոտոցիկլի և ավտոմքեքենայի մասնակցությամբ ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհին՝ Ջրվեժի անտառի պարկի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 39-ամյա Տիգրան Գրիգորյանի վարած «Opel» մակնիշի և 61-ամյա Արմեն Վարդանյանի վարած «Choper» մակնիշի մոտոցիկլը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:  

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի, դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:

 Տարածքը պարեկները սահմանազատել են:  Մինչ դեպքի վայրում պարեկները սպասում էին քննչական խմբի ժամանմանը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Կոտայքի բաժին, որ մոտոցիկլավարը մահացել է: Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Սերոժ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան ու մոտոցիկլը տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

2025 թ.-ին ևս 8000 էլեկտրամոբիլ Հայաստան կներմուծվի անտոկոս մաքսատուրքով. նախագիծ. «Փաստ»Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ»Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ»Ձյունն ու մերկասառույցը` կնոջ մահվան պատճառ. ՌԴՀայաստանում ձյուն է տեղումՆեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. ԽամենեիԹուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Նոր ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում. քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Հայտնի են գազանջատման հասցեներըԶոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ․ օպերատիվ իրավիճակը՝ ՀայաստանումՈւժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնության չեմպիոնները Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հնդկաստանը սկսում է Pinaka համակարգերի արտահանումը Հայաստան. ANI Եղեգնաձորում առևանգման փորձ է եղել․ ի՞նչ է հայտնիՀեղուկ գազի գինը բարձրացել է, բենզինի գինը՝ իջել․ հասարակությունը, մեկ է, դժգոհ է «Նման հայտարարությունները շատ դժվար ընկալելի են» Մահացել է Ռուբեն Բեկյանը«Գրիգոր Գրիգորյան. հայկական ատոմակայանի վրա կատարվող բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն»Ո՞րտեղ է եղել անհետ կորած 18-ամյա աղջիկըՎրաստանի կառավարությունում երեք փոփոխություն կլինիՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Ադրբեջանի բանակը համաձայն եռակողմ պայմանավորվածության մտել է Քելբաջարի շրջան․ պատմության այս օրը (25 նոյեմբեր)Թուրքական KIZILELMA ԱԹՍ-ն. Դասական Բայրաքթարը ոչինչ է այդ հրեշի համեմատ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … երեկոյան շրջազգեստ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Կրակոցներ՝ Երևանում․ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ՌԴ-ում հայազգի գործարարը կրակոցներ է հնչեցրել. զոհ կաԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվենԵռօրյա վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներումՊատրաստվեք․ ձյուն կտեղաReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելու
Ամենադիտված