Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գործարկվել է թանգարանների էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգը

ՄՇԱԿՈՒՅԹ

Այսօր կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների և արգելոց-թանգարանների էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի շնորհանդեսը:

Համակարգով ներդրվում է տոմսային տնտեսության և ֆինանսական հոսքերի կառավարման ժամանակակից գործիքակազմ՝ ապահովելով թանգարանային այցելությունների համակարգված կազմակերպումը:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, թանգարանների տնօրեններ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ներկաներին նոր հարթակի գործարկման առիթով և շնորհակալություն հայտնել գործընկերներին արդյունավետ և ճկուն աշխատանքի համար:

«Հարթակը լավ միջոց է` թանգարաններին նորովի առնչվելու և հաղորդակցվելու այցելուների հետ՝ ընձեռելով համագործակցության նոր հնարավորություններ: Մեզ համար շատ կարևոր է, որ ստանում ենք թափանցիկ և հաշվետվողական դաշտ, որն ապահովում է հասանելի և մատչելի ծառայություն քաղաքացիների համար»,- ասել է նախարարը:

Յուրաքանչյուր քաղաքացի կարող է կայքից ստանալ համապարփակ տեղեկատվություն թանգարանի, գործող ծրագրերի, ցուցադրությունների և ընթացիկ միջոցառումների մասին, ինչպես նաև էլեկտրոնային հարթակի միջոցով պատվիրել իրեն հետաքրքրող ցուցադրության տոմսը՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Հարթակի միջոցով ավելի հասանելի կդառնա հուշանվերների վաճառքը, քաղաքացիները հնարավորություն կունենան գնելու մի քանի տոմս միաժամանակ և օգտվելու զեղչային քաղաքականությունից:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև այն հանգամանքը, որ համակարգի միջոցով թանգարանային գործունեությունը կապվում է զբոսաշրջային քաղաքականության հետ. զբոսաշրջային երթուղիների պլանավորման, փաթեթների ներկայացման տեսանկյունից բոլոր ծառայությունները հասանելի են դառնում մեկ տեղում: Անդրադառնալով ոլորտում իրականացվող քաղաքականությանը՝ նախարարը նշել է. «ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես քաղաքականություն մշակող, այս հարթակի միջոցով կտիրապետի համապարփակ տեղեկատվության՝ տվյալների ամբողջական վերլուծության վերաբերյալ: Դա թույլ կտա մեզ հասկանալ, թե որոնք են մեր թանգարանների, արգելոց-թանգարանների ավելի կամ նվազ հետաքրքրություն առաջացնող ցուցադրությունները, դրանք այցելուների որ խմբերի համար են գրավիչ, և ինչպիսին պետք է լինի մեր քաղաքականությունը, որպեսզի մեր երկրի մշակութային ժառանգությունն ավելի հետաքրքիր և հասանելի դառնա այցելուների համար»: Նա ընդգծել է, որ գործընթացը բխում է մշակույթի զարգացման ռազմավարությունից, որի կարևոր թիրախներից են մշակույթի հանրահռչակումը և ոլորտին իբրև տնտեսության ճյուղի վերաբերելը, քանի որ տոմսային քաղաքականությունը դրա անբաժանելի մասն է: «Այս էլեկտրոնային հարթակի միջոցով մենք կկարողանանք մեծացնել թանգարանների և արգելոց-թանգարանների՝ սեփական եկամուտների գեներացման հնարավորությունները՝ այդ միջոցները թանգարանների հետագա զարգացմանն ուղղելու տեսանկյունից»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Նախարարը խորհրդանշական է համարել, որ նոր համակարգը մեկնարկելու է ՀՀ անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի պատմության թանգարանում բացվող «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով ժամանակավոր ցուցադրության տոմսերի վաճառքից, ինչն իրադարձային է մեր մշակութային կյանքում և կարևոր քաղաքականության մաս է կազմում:

Պատասխանելով նոր ներդրվող համակարգի գործարկմանը վերաբերող հարցերին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ գործընթացը փուլային ծրագիր է, որում ի սկզբանե ընդգրկվելու են ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարանները, սակայն գերատեսչությունը բաց է համագործակցության համար թե՛ համայնքային, թե՛ մասնավոր թանգարանների հետ:

Ալֆրեդ Քոչարյանն ընդգծել է՝ համակարգի ներդրման արդյունքում թանգարանների տոմսերի գնային քաղաքականությունը որևէ փոփոխության չի ենթարկվելու: Նա հիշեցրել է՝ ԿԳՄՍ նախարարի հրամանով արդեն իսկ հաստատվել է տոմսերի գնային նոր մշակված քաղաքականությունը, համաձայն որի՝ մայիսի 1-ից նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների և արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար անվճար է: 12 տարեկանից բարձր դպրոցականների, ուսանողների, մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուների, փախստականների համար թանգարանների տոմսերը հասանելի են 50 տոկոս զեղչով:

Ալֆրեդ Քոչարյանը նաև տեղեկացրել է՝ տոմսերի վաճառքը թանգարանների ներսում ևս շարունակվելու է. «Սա հավելյալ տարբերակ է, որը կօգնի առցանց և ավելի հարմարավետ եղանակով ձեռք բերել տոմսեր, բայց, բնականաբար, եթե մուտք եք գործել թանգարան, ներսում ևս կարող եք տոմս գնել: Սա նաև հնարավորություն կտա տոմսերը նախապես ձեռք բերելու. սեպտեմբերի 21-ին կայանալիք ցուցադրության տոմսերն ավելի շուտ գնելը կօգնի խուսափել հերթերի գոյացումից»:

Էլեկտրոնային հարթակի ստեղծման աշխատանքներն իրականացրել է WebEx Technologies ընկերությունը. ինչպես ներկայացրել են ներկայացուցիչները, այսուհետ այցելուները կարող են ձեռք բերել թանգարանային տոմսերն առցանց՝ մուտք գործելով museumsarmenia.am կայք: Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգը բաղկացած է տոմսերի վաճառքի և մուտքի հասանելիության վերահսկման ու կառավարման բաղադրիչներից:

Տոմսերի վաճառքի համակարգն այցելուների համար նախատեսված եռալեզու (հայերեն, ռուսերեն և անգլերեն) կայք է: Համակարգի միջոցով իրականացվելու են կարգաբերումները, մուտքագրվելու է ողջ տեղեկատվությունը, դրամարկղի վաճառողների կողմից իրականացվելու է տոմսերի առձեռն վաճառքը, սահմանվելու է գնային, զեղչային և աբոնեմենտային քաղաքականությունը, գեներացվելու են հաշվետվությունները, ապահովվելու է կապը մուտքի հասանելիության վերահսկման և կառավարման համակարգի հետ:

Մուտքի հասանելիության վերահսկման և կառավարման համակարգը հայալեզու կայք է, որը նախատեսված է ընդհանուր ղեկավարման համար: Հարթակի միջոցով կարելի է ստեղծել օգտագործողների և կառավարողների էջեր, թանգարանների և մասնաճյուղերի անհատական հաշիվներ, կառավարման, տարատեսակ ցուցադրությունների և այլ ծրագրերի տոմսերի, գնային զեղչերի սահմանման, խմբագրման, ինչպես նաև հերթագրման առցանց հնարավորություններ:

Տեխնիկական սարքավորումների տեղադրման աշխատանքների ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ:

ԱՄՆ-ում ջրհեղեղները և փոթորիկներն առնվազն 16 մարդու կյանք են խլել (լուսանկարներ) Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի խորհրդարանների միջև կստեղծվի եռակողմ համագործակցության մեխանիզմՈչ ոք չգիտեր՝ ինչ է կատարվում փակ դռների հետևում. երգչուհի Անի Օհանյանն առաջին գրառումն է արել Անդրեից ենթադրյալ բաժանումից հետոՎատ խաղ էր, բայց «Ռեալը» երբեք չի հանձնվում. Վինիսիուս Իրանը, Թրամփի սպառնալիքների ֆոնին, պաշտոնական նախազգուշացումներ է ուղարկել Իրաքին, Քուվեյթին, ԱՄԷ-ին, Քաթարին, Թուրքիային և Բահրեյնին. ReutersԱրտասովոր ուտեստ, որն օգնում է Կրիշտիանու Ռոնալդուին «ուժեղ մնալ» Հութիները կրկին հայտարարել են ամերիկյան ավիակրին հարվածի մասին Զելենսկին տապալել է աշխարհի ամենապարզ գործարքը. Սքոթ Բեսենթ Երևանի շինհրապարակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին Կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 24-29 սմ-ով Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել հավասար պայմաններով, այլ ոչ թե սպառնшլիքների ներքո․ ՓեզեշքիանԷրդողանը մեկնաբանել է ԱՄՆ իր այցի հնարավորությունը Վրաստանում հայտնաբերվել է «Արթմեդ» ԲԿ-ից փախուստի դիմած «Ալավերդցի Կոկոն» Ջերմուկում կրակոցներ են եղել. զինվորականները հրաման են ստացել չբացակայել դիրքերից Նշված ոլորտներում աշխատավարձի բարձրացում է նախատեսվել Ռուբեն Վարդանյանը խնդրել է ընտանիքին կրկին երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր զորակցում ու աջակցում են իրեն Անձրև և ամպրոպ․ ինչ է ասում Գագիկ Սուրենյանը Մարդիկ մնացել է օդանավակայանում, դադարեցվել է սկուտերների, հեծանիվների վարձույթը. Մոսկվայում ապրիլյան ձյան հետևանքները Խակասիայում փոթորկի հետևանքով 32 մարդ Է տnւժել Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ Եղանակը Հայաստանում՝ առաջիկա օրերինԻ՞նչ հիմքերով կարող է քաղաքացին ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից Կրակել են Սյունիքի և Տավուշի ուղղություններով. ադրբեջանցիների «խաղաղությունը» «Ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված»․ Անի Օհանյան «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է Կարմիր ծովում նավերի, այդ թվում՝ ամերիկյան USS Harry Truman ավիակրի վրա հարձակումների մասին «Կրասնոդար»-ի գլխավոր մարզիչը բացատրել է` ինչու է փոխարինել Սպերցյանին Հայաստանում ասել են, թե երբ Փաշինյանը վերջնականապես կկորցնի իշխանությունըԵրևանում «Range Rover»-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Այսօր Մեծ պահքի 6-րդ՝ Քրիստոսի Գալստյան կիրակին է Ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի սկզբնամասում «VAZ» մակնիշի ավտոմեքենա է այրվում Փորձագետը պատմել է Հայաստանի` Ադրբեջանի և Ռուսաստանի դեմ պատերազմի նախապատրաստման մասին Վթարային ջրանջատումներ ապրիլի 5/6-ին. հասցեներ «Կեցցե՛ հեծանիվը». Արծրուն Հովհաննիսյանը հիմա էլ Փաշինյանի հետ սկսել է հեծանիվ վարել Թոշակառուները պետք է իմանան Ապրիլյան ձյունը պատել է մայրաքաղաքը. առկա է մերկասառույց, վարորդներին խնդրում են մեքենա չվարել. ՌԴ (տեսանյութ) Պետդումայում բացատրել են Հայաստանին ԵՄ կողմը կանգնելու պատճառը. «Պատրաստ են զե՞նք տալ» Ինչ է կատարվել գիշերը՝ Խոզնավար և Խնածախ գյուղերում․ նոր տեղեկություններ Երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում Դիվանագիտություն գրանիտի մեջ. ինչպես է Ադրբեջանը արտահանում Հեյդար Ալիևի հուշարձանները Դոլարն ու եվրոն թանկացել են, ռուբլին ևս արժևորվել է. փոխարժեքն այսօր Կոտայքում Toyota Camry-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել շինության պատին. կան տուժածներ Երևանում քեռին եկել է շենքի բակ և այրել քրոջ դստեր «Mercedes»-ը․ վնասը կազմում է մոտ 1 մլն դրամ Ապրիլի 9-ին, 10-ին, 11-ին և 14-ին տասնյակ հասցեներում գազ չի լինի Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Չինաստանի հետ. պատմության այս օրը (06 ապրիլ)Դիմացեք, հեշտ չի լինելու, բայց վերջնական արդյունքը պատմական է լինելու. Թրամփ Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայտնաբերվել է 34-ամյա տղամարդու մարմին «Արսենալը» ոչ ոքի խաղաց «Էվերտոնի» հետ
Ամենադիտված