ՍՊԸ տնօրենի բեռնախցիկում հայտնաբերվել է Հնդկաստանի առևանգված քաղաքացին․ կան բերման ենթարկվածներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ օգոստոսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիւվ տեղեկություններ են ստացվել, որ «Mercedes S500» մակնիշի 01 VK 011 համարանիշի ավտոմեքենայում կասկածելի անձինք կան։
Տեղում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությաւն Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, նույն գնդի 3-րդ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ պարեկները գործի են անցնում և ստանում են հերթական օպերատիվ տեղեկությունը, որ նշված ավտոմեքենան երթևեկում է Աճառյան փողոցով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները Աճառյան փողոցի ողջ ճանապարհահատվածը վերցնում են հսկողության տակ ու կարճ ժամանակ անց Աճառյան 1 հասցեի մոտ նկատում են կասկածելի «Mercedes S500»-ը։
Պարեկները մոտենում են վարորդին, պահանջում անձը հաստատող փաստաթուղթ, ապա երբ նրան ասում են, որ բեռնախցիկը բացի՝ ստուգման նպատակով, վարորդը տարօրինակ վարքագիծ է դրսևորում և հայտնի «Նվագախմբի տղաները» ֆիլմի հերոսի՝ Տիրացուի նման, սփրթնում է։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։