Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ուժ են տալիս հուշերը և հույսը, որ Միքայելս կվերածնվի».Միքայել Պողոսյանն անմահացել է Իշխանասարում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ, կատակասեր երեխա էր Միքայելս: Իրեն ամեն ինչ հետաքրքրում էր. ֆուտբոլ, կարատե, փորագրություն: Տարբեր խմբակների է հաճախել, իր հետաքրքրասիրությունը բավարարել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սրբուհին՝ Միքայելի մայրիկը: Հիշում է՝ որդին անգամ քաղցր բամբակի սարք էր պատրաստել. «Այնքան համեղ էր իր պատրաստած բամբակը»:

Միքայելը ծնվել է Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում: «Նշանակված ժամկետից 20 օր շուտ ծնվեց տղաս: Քաշը փոքր էր, բայց մեծացավ իմ տղան ու ինձ համար շատ լավ բալա դարձավ»: Սովորել է գյուղի դպրոցում: «Շատ ընդունակ էր, բայց չէր սովորում: Երբ իրեն ասում էի՝ Մի՛ք, նստիր ու դասերդ սովորիր, արձագանքում էր՝ ես ուսուցչի պատմածով արդեն ամեն ինչ գիտեմ: Երբ հիմա կարդում ենք իր գրածները, տառերը չենք կարողանում հասկանալ»,-խոսափողի այն կողմում զգացվում է մայրիկի ժպիտը: Միքայելի հետաքրքրությունը դպրոցում «պտտվում» էր անգլերենի շուրջ:

Իններորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Նոր Գեղիի Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ՝ «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում» բաժինը: «Կարող էր տարկետում ստանալ, իրեն առաջարկեցին, բայց ուսումը կիսատ թողեց և զորակոչվեց ծառայության: Ասաց՝ գնամ ծառայելու, որ ընկերներիս հետ էլ վերադառնամ: Համոզում էինք ուսումը շարունակել, բայց արձագանքեց՝ մա՛մ, ոչ մի խոսք, գնալու եմ բանակ: Հայրիկը չէր ծառայել, Միքայելն էլ ասում էր՝ գնամ, պապայիս պարտքը տամ ու գամ»:

Միքայելը սովորելուն զուգահեռ նաև աշխատել է ջերմոցային տնտեսությունում: «Ամեն ինչից գաղափար ուներ, իր համար կարծես անհնարին ոչինչ չլիներ: Ասաց, որ բանակից վերադառնալուց հետո ուզում է ընդունվել Ագրարային համալսարան, քանի որ իրեն ջերմոցային տնտեսությունը, կարծես թե, ավելի հոգեհարազատ է: Երբ արդեն Խնձորեսկում էր ծառայում, զրուցում էինք, ասում էր՝ մամ, այնքան լավ արև կա մեզ մոտ, իսկը ջերմոց կառուցելու տեղ է»: Այսպիսին էին Միքայելի նպատակները, որոնք պետք է իրականություն դառնային զինվորական ծառայության ավարտից հետո:

Միքայելը պարտադիր զինվորական ծառայության է մեկնում 2022 թ. հունվարի 12ին: Ծառայել է Խնձորեսկում, այնուհետև տեղափոխվել Գորիսի «Զանգեր»: Մայրիկն ասում է՝ որդին սիրով է մեկնել բանակ: «Պատերազմից հետո հոգեբանորեն դժվար էր, Միքայելը նաև իր մանկության ընկերոջն էր կորցրել, բայց առանց երկմտելու մեկնեց ծառայության: Երբեք չի տրտնջացել, չի բողոքել: Երբ ես էի նեղսրտում, արձագանքում էր՝ մա՛մ, տղա ենք, ամեն ինչ կանցնի, կգնա: Մի անգամ տեսազանգով զրուցում էինք, դրանք վերջին օրերն էին, խրամատ էին փորել, դեմքն ամբողջությամբ փոշու մեջ կորած էր: Նեղվեցի, հուզվեցի անգամ, բայց ինքը դրան հանգիստ էր վերաբերվում՝ տղա ենք, մա՛մ, մի նեղվի, ամեն ինչի միջով էլ պիտի անցնենք: Իրեն միշտ ասում էի՝ Մի՛ք ջան, որ դու լավ լինես, ես էլ լավ կլինեմ, ինքն էլ նույնն ինձ էր ասում՝ որ դուք լավ լինեք, ես էլ լավ կլինեմ: Շատ լավ ընկերներ ունեցավ բանակում ծառայելու ընթացքում, հիմա էլ մեզ հետ կապ են պահում տղաները, գնում-գալիս են»:

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը պատերազմ սկսվեց: «Այդ ընթացքում Հայաստանում չէինք: Միքայելն արձակուրդ եկավ, բայց մենք գալ չկարողացանք: Ամուսինս ասաց՝ միանգամից սեպտեմբերին կգանք: Որքան սեպտեմբերը մոտենում էր, Միքոս այնքան ուրախանում էր. «Մա՛մ ջան, պա՛պ ջան, դուք միայն եկեք, դիրքերից իջնելուց հետո խոսք են տվել, որ հինգ օր խրախուսական արձակուրդ են տալու»: Պատերազմի գիշերը տագրոջս կինը զանգահարեց, իրենց տղան ծառայում էր Կապանում, նրա հետ կարողացել էին խոսել: Ասացին, որ զանգում են Միքայելին, սակայն կապ հաստատել չեն կարողանում: Միքայելն ինձ ասել էր, որ Իշխանասարում են լինելու, իսկ այնտեղ կապը լավը չէ, պետք է բավականին իջնի, որ կարողանա խոսել: Ասացի, որ պետք չի զանգել, միևնույնն է, իրենց մոտ կապը չի «բռնում»: Դրանից առաջ Միքայելը հայրիկին ասել էր՝ պա՛պ, ինչ-որ բանի ենք սպասում, որ չզանգեմ, ուրեմն խառն ենք, կխախանդվեմ ու կզանգեմ, մամային բան չասես: Հայրիկն էլ ասել էր, որ զգույշ և ուշադիր լինեն»:

Եվ այդպես էլ Միքայելի հետ կապ հաստատել չհաջողվեց. «Ամուսինս իմ ու իր եղբոր հետ ուղևորվեց Գորիս: Իրենց խաբել էին, ասել, որ երեխեքը թաքնվել են, բայց նրանք մինչև առավոտյան վեցը կռիվ են տվել: Զենք են ուզել, բայց որևէ մեկը նրանց օգնության չի հասել, թիկունքը բաց է մնացել, տղաների հրամանատարն էլ իրենց հետ զոհվել է: Իրար մենակ չեն թողել, ընկերներ են եղել տղաները»:

Սեպտեմբերի 13-ին Իշխանասարում զոհվում է նաև Միքայելը: Նա տուն է «վերադարձել» օրեր անց՝ 95 տղաների հետ: «Ամուսինս ասում է՝ տղաներ կային, որոնք անճանաչելի էին, բայց Միքայելը ճանաչելի էր, կարողացել ենք իրեն տեսնել: Նրա ոտքերից է վիրավոր եղել, երևի արնաքամ է եղել: Օգնության չեն հասել, որ կարողանային տղաներին իջեցնել, վիրավորներից շատերը կարող էին փրկվել»: Իշխանասարի պատմության մեջ այնքան շատ են «եթե»-ները, կան շատ անպատասխան հարցեր, ինչպես տիկին Սրբուհին է նաև հավելում, ավաղ, տղաներից որևէ մեկը ողջ չի մնացել, որ կարողանա պատմել, թե իրականում ինչ է տեղի ունեցել. «Տղաները հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով: Բայց չէ՞ որ նրանք այդքան անձնուրաց պայքարել են: Ուզում ենք բողոքարկել այդ մեդալներով պարգևատրելու որոշումը»:

Իսկ հիմա ընտանիքին ուժ են տալիս Միքայելի մասին հուշերը, նրա քույրիկը, հույսը, որ Միքայելը կվերածնվի. «Երևի Միքայելը գիտեր, որ ուժեղ ենք, կդիմանանք: Նեղվում ես, կարոտում, ինչ-որ պահ է լինում, ասում ես՝ Միքոն այստեղ լիներ, այսպես կասեր: Որքան ապրում ենք, այնքան էլ նա է մեզ հետ ապրում: Մենք իրենց չենք տեսնում, բայց իրենք մեզ տեսնում են»:

Հ. Գ. - Միքայել Պողոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Հուղարկավորված է Նոր Գեղիի զինվորական պանթեոնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ»Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ)Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ Աշտարակ-Օհանավան ճանապարհին «GAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Նիկոլայ Բասկովն ու Ֆիլիպ Կիրկորովը զրկվել են «Ուկրաինայի ժողովրդական արտիստների» կոչումից Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները Կյանքից անժամանակ հեռացել է Մկրտիչ Ղազարյանը Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Բեռնատարն ընկել է Որոտան գետը․ զոհ կաՀայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կաՄիշտ աջակցելու ենք Իսրայելին. Բայդենը «վրդովվել» է «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ. արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ Կկատարվի քահանայական ձեռնադրություն Ովքե՞ր և ինչքա՞ն հունվարից կվճարեն տրանսպորտից օգտվելիս (լուսանկար) Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել․ մանրամասներ Անհետ կորել է 18-ամյա Սուսաննա ԲունիաթյանըԱշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո Արմենուհի Հարությունյանն ազատվել է Ողջ ՀՀ-ում ձյուն կտեղաԵ՞րբ է Վրաստանի նախագահի ընտրության օրը․ մանրամասներ «Վերջին 30 տարում նման բան տեղի չէր ունեցել». Ռուսաստանը մեծացնում է հրթիռային շարժիչներ արտադրելու իր կարողությունները Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ՊՆ-ն՝ վարժական հավաքների մասինԾանոթ ու միաժամանակ անհայտ … Սմիրնով օղիՓաշինյանը խնդիր ունի ՊԵԿ նախագահի ընտրության հարցում Հայտնաբերվել է Երևանի դպրոցներից մեկի բակում անչափահաս դպրոցականին հարվածած և հայհոյանքներ հնչեցրած 18-ամյա աղջիկըՓաշինյանի խաղը Երևանի քաղաքապետի դեմ Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան «Փաշինյանը փոխել է նախարարներին. որո՞նք են  հրաժարականների պատճառները»Արարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն «Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. Ռուսական լավ ասացվածքն իրականանում է»Գրավվել են Գերյուսի, Տաթև, Դարաբաս և Անգելաուտ բնակավայրերը․ պատմության այս օրը (22 նոյեմբեր) 32-ամյա Հրաչյա Մկրտումյանը մահացել է23 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ռուսաստանի տարածքում Ինչպես է BMW-ն հայտնվել երկաթգծերի վրա Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ թվեր են հրապարակվել Երկար ժամանակով լույս չի լինելու
Ամենադիտված