Արծվիկ Մինասյանը ԱԺ-ին չի վերադարձրել ծառայողական մեքենան, ավելին՝ այն սպասարկում է իր ընտանիքին
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար նշանակվելուց հետո խորհրդարանին չի վերադարձրել ծառայողական մեքենան, որ սպասարկում էր նրան որպես ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի:
Դեռ ավելին, ԱԺ պետհամարանիշներով այդ մեքենան սպասարկում է նրա ընտանիքի անդամներին, իսկ Մինասյանն օգտվում է կառավարության հատկացրած ծառայողական մեքենայից»,-գրում է թերթը:
Աղբյուրը HARTAK.am