Նիկո՜լ, դուրս արի «ծուռ հայելիների թագավորությունից»․ Սուրենյանց
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՔաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․
«Բանից պարզվում է, որ Ռուբինյանց 2 շենքի 9-րդ հարկի բնակիչ 71-ամյա Ալբերտ Առստամյանը, տեսնելով Փաշինյանին, տնից վերցրել է խնձորն ու նետել նրա ուղղությամբ։
Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան, Ալբերտ Առստամյանին ձերբակալել են:
Քաղաքականության մեջ բռնությունը բացարձակապես չեմ խրախուսում, ավելին կարծում եմ՝ չպետք է տրվել Փաշինյանին նման «խնձորային նվերներ» անելու գայթակղությանը:
Բայց նման բաներ տեղի են ունենում աշխարհի բոլոր երկրներում, հատկապես՝ ոչ պոպուլյար ղեկավարների հետ:
Փաշինյանի յուրաքանչյուր տեղաշարժ, հատկապես՝ Երևանում, ուղեկցվելու է նման «փորձանքով», որովհետև նա իր հակավարկանիշով արդեն գերազանցում է բոլորին:
Նիկոլ, քեզ քո ենթակաները խաբում են՝ դու վաղուց չունես ժողովրդի վստահությունը, ավելին՝ շատերը քեզանից պարզապես զզվում են, դուրս արի «ծուռ հայելիների թագավորությունից»: Դա ադեկվատ որոշումներ կայացնելու հիմնական նախապայմանն է»։