Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … բրազիլական գարեջուր

ՖՈՏՈ

Բրազիլիան հարուստ ավանդույթներով զարմանալի երկիր է։ Այնուամենայնիվ, դժվար թե այդ երկիրը կապված լինի գարեջրի հետ: Բայց պարզվում է, որ բրազիլական Brahma ապրանքանիշը հայտնի է աշխարհի գրեթե բոլոր անկյուններում և մշտապես գտնվում է գարեջրի ամենավաճառվող ապրանքանիշերի տասնյակում: Եվ ամեն ինչ սկսվել է այն քաղաքից, որի մասին ընկեր Բենդերն այդքան անհանգիստ երազում էր՝ Ռիո դե ժանեյրոյից: Հենց 19-րդ դարի վերջին է Ռիոյում հայտնվել այդ ապրանքանիշը։ Դա տեղի է ունեցել շվեյցարացի Ջոզեֆ Վիլինգերի շնորհիվ, ով տեղափոխվելով Ռիո դե Ժանեյրո, արագ հասկացել է, որ Բրազիլիայում սովորական տեղական գարեջուր պարզապես չկա, և, հետևաբար, որոշել է այն ստեղծել իր ընկերների օգնությամբ: Շատ արագ Վիլինգերի գարեջրի մասին իմացել է ողջ Բրազիլիան։ Արագ հասկանալով, որ այդ ըմպելիքի արտադրությունն այդ երկրում կարող է դառնալ չափազանց շահավետ բիզնես, Վիլինգերն իր գործընկերներ Պ. Ֆրիցի և Լ. Դաի հետ հիմնադրել է Manufactura de Cerveja Brahma փոքրիկ գարեջրագործարանը: Դա տեղի է ունեցել 1888 թվականի աշնանը։ Սկզբում գարեջրի գործարանում աշխատում էր ընդամենը 32 մարդ, իսկ արտադրողականությունը կազմում էր օրական 12000 լիտր։ Ավելի քան քառասուն տարի Brahma գարեջուրը ցվում էր միայն փայտե տակառներում, և միայն 1934 թվականին է սկսվել գարեջրի շշալցումն ապակե տարաների մեջ։

Մինչ այժմ ոչ ոք չգիտի, թե ինչո՞ւ է այդ շվեյցարացին բրազիլական գարեջրագործական իր ընկերությունն անվանել ի պատիվ հինդու աստծո, որին Հնդկաստանում առանձնապես չեն էլ հարգում։ Բացի այդ, ոչ ոք չգիտի, թե ի՞նչն է դրդել Վիլինգերին վաճառել իր հաջողակ բիզնեսը 1894 թվականին։ Նոր սեփականատերը զբաղվել է գործով, նա արդիականացում է իրականացրել, բացել նոր արտադրամասեր և մի քանի տարում գարեջրի արտադրությունը հասցրել տարեկան 6 միլիոն լիտրի։

Արդեն քսաներորդ դարի սկզբին Brahma ապրանքանիշը շատ գրագետ և ակտիվորեն է առաջ մղվել շուկայում: Գարեջուրը հովանավորել է բազմաթիվ բարեր և ռեստորաններ: Այսօր Բրահման հովանավորում է մի քանի բրազիլական ֆուտբոլային ակումբներ։

30-ականների կեսերին, շշալցված Brahma գարեջրի ներդրումից հետո, այն դարձել է ամենատարածված գարեջուրը Բրազիլիայում: Արտադրության ծավալներն աճել են մինչև տպավորիչ 30 միլիոն լիտր տարեկանի։ Չնայած իր հայրենիքում նման հաջողություններին, Brahma գարեջուրը նաև մտել է միջազգային շուկա։ Առաջին երկրներն են եղել ԱՄՆ-ը և Ճապոնիան։ 1992 թվականին Բրահման լրջորեն տեղահանելով ամերիկյան և եվրոպական գարեջրերին դարձել էր Արգենտինա ներմուծվող ամենահայտնի գարեջուրը:

Բրազիլիայում գարեջրի ոլորտում երեք հիմնական արտադրողներ են մրցում միմյանց հետ՝ Brahma-ն, Scol-ը և Antarctica-ն: Այնուամենայնիվ, նրանց մրցակցությունը շատ պայմանական է, քանի որ նրանք վաղուց պատկանում են նույն ընկերությանը, և այս պահին հանդիսանում են Anheuser-Busch InBev գարեջրի խոշորագույն կորպորացիայի մաս:

Կ. Խաչիկյան

Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել հավասար պայմաններով, այլ ոչ թե սպառնшլիքների ներքո․ ՓեզեշքիանԷրդողանը մեկնաբանել է ԱՄՆ իր այցի հնարավորությունը Վրաստանում հայտնաբերվել է «Արթմեդ» ԲԿ-ից փախուստի դիմած «Ալավերդցի Կոկոն» Ջերմուկում կրակոցներ են եղել. զինվորականները հրաման են ստացել չբացակայել դիրքերից Նշված ոլորտներում աշխատավարձի բարձրացում է նախատեսվել Ռուբեն Վարդանյանը խնդրել է ընտանիքին կրկին երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր զորակցում ու աջակցում են իրեն Անձրև և ամպրոպ․ ինչ է ասում Գագիկ Սուրենյանը Մարդիկ մնացել է օդանավակայանում, դադարեցվել է սկուտերների, հեծանիվների վարձույթը. Մոսկվայում ապրիլյան ձյան հետևանքները Խակասիայում փոթորկի հետևանքով 32 մարդ Է տnւժել Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ Եղանակը Հայաստանում՝ առաջիկա օրերինԻ՞նչ հիմքերով կարող է քաղաքացին ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից Կրակել են Սյունիքի և Տավուշի ուղղություններով. ադրբեջանցիների «խաղաղությունը» «Ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված»․ Անի Օհանյան «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է Կարմիր ծովում նավերի, այդ թվում՝ ամերիկյան USS Harry Truman ավիակրի վրա հարձակումների մասին «Կրասնոդար»-ի գլխավոր մարզիչը բացատրել է` ինչու է փոխարինել Սպերցյանին Հայաստանում ասել են, թե երբ Փաշինյանը վերջնականապես կկորցնի իշխանությունըԵրևանում «Range Rover»-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Այսօր Մեծ պահքի 6-րդ՝ Քրիստոսի Գալստյան կիրակին է Ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի սկզբնամասում «VAZ» մակնիշի ավտոմեքենա է այրվում Փորձագետը պատմել է Հայաստանի` Ադրբեջանի և Ռուսաստանի դեմ պատերազմի նախապատրաստման մասին Վթարային ջրանջատումներ ապրիլի 5/6-ին. հասցեներ «Կեցցե՛ հեծանիվը». Արծրուն Հովհաննիսյանը հիմա էլ Փաշինյանի հետ սկսել է հեծանիվ վարել Թոշակառուները պետք է իմանան Ապրիլյան ձյունը պատել է մայրաքաղաքը. առկա է մերկասառույց, վարորդներին խնդրում են մեքենա չվարել. ՌԴ (տեսանյութ) Պետդումայում բացատրել են Հայաստանին ԵՄ կողմը կանգնելու պատճառը. «Պատրաստ են զե՞նք տալ» Ինչ է կատարվել գիշերը՝ Խոզնավար և Խնածախ գյուղերում․ նոր տեղեկություններ Երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում Դիվանագիտություն գրանիտի մեջ. ինչպես է Ադրբեջանը արտահանում Հեյդար Ալիևի հուշարձանները Դոլարն ու եվրոն թանկացել են, ռուբլին ևս արժևորվել է. փոխարժեքն այսօր Կոտայքում Toyota Camry-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել շինության պատին. կան տուժածներ Երևանում քեռին եկել է շենքի բակ և այրել քրոջ դստեր «Mercedes»-ը․ վնասը կազմում է մոտ 1 մլն դրամ Ապրիլի 9-ին, 10-ին, 11-ին և 14-ին տասնյակ հասցեներում գազ չի լինի Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Չինաստանի հետ. պատմության այս օրը (06 ապրիլ)Դիմացեք, հեշտ չի լինելու, բայց վերջնական արդյունքը պատմական է լինելու. Թրամփ Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայտնաբերվել է 34-ամյա տղամարդու մարմին «Արսենալը» ոչ ոքի խաղաց «Էվերտոնի» հետՉինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել չեղարկել միակողմանի մաքսատուրքերը Հայկական իմպրեսիոնիզմ․ ազգային պատկերասրահում վերաբացվել է հայկական արվեստի մշտական ցուցադրությունըԻնչ իրավիճակ է Լարսում Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ է թողարկել, որի հերոսուհին Արմենչիկի դուստրն էԱրարատում բախվել են բեռնատարը և «ՎԱԶ 2101»-ը․ կա տուժած «Ոչ ավել, ոչ պակաս, ուղիղ 41». Արամ MP3-ն նշում է ծննդյան տարեդարձը ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հարցով բանակցություններում «կարմիր գծեր» չունի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար«Յուվենտուս»-ն ինձ բավարար ժամանակ չտվեց․ Մոտա Հույսի զգացումը չի դադարել, այն ճիշտ ժամանակին պետք է գործադրվի, որով կկնքվի այդքան բաղձալի հաղթանակը․ Բագրատ ՍրբազանՆեթանյահուն ծրագրում է ապրիլի 7-ին Վաշինգտոնում հանդիպել Թրամփի հետ․ Axios
Ամենադիտված