Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խնձորը կօգնի՞ հայտնաբերել իրական Հայաստանը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարդկային ժամանակակից քաղաքակրթության ընթացքի վրա խնձորը շրջադարձային ազդեցություն է ունեցել՝ սկսած մեկնարկից: Հազիվ թե կարիք կա՝ մեր ընթերցողներին ներկայացնել Ադամի, Եվայի ու իմաստության ծառի պտղի՝ խնձորի հանրահայտ պատմությունը: Ոչ պակաս հանրահայտ է Նյուտոնի գլխին ընկած խնձորի ու ձգողականության տեսության հայտնագործման պատմությունը: Իսկ մեզ ավելի մոտ ժամանակներում Սթիվ Ջոբսն իր նորարարական տեխնոլոգիաների տարածման խորհրդանիշ ընտրեց կծած խնձորի պատկերը, որն ակնարկում է երկու նախորդ պատմությունները միաժամանակ, իսկ նրա ընկերությունն այդպես էլ անվանակոչվեց՝ «Խնձոր», հասկանալի է՝ անգլերեն տարբերակով:

Եվ ահա, խնձորը ներխուժեց նաև հայրենի արդի քաղաքական անցուդարձ: Ինչպես հայտնի է, օգոստոսի 23-ի երեկոյան 71-ամյա մի քաղաքացի, տեսնելով, որ իրենց շենքի բակ է եկել Նիկոլ Փաշինյանը՝ թիկնապահներով, մտել է տուն, վերցրել է սեղանին դրված խնձորն ու պատշգամբից այն նետել Փաշինյանի ու նրա թիկնազորքի ուղղությամբ:

Անհայտ է՝ նետած խնձորը դիպե՞լ է որևէ մեկին, թե՞ ոչ: Փոխարենը, առնվազն փաստաբան Ռոման Երիցյանի գրառումից հայտնի է, որ Փաշինյանն ու նրան ուղեկցողները մտածել են, թե իրենց վրա նռնակ են նետել ու անմիջապես պառկել են գետնին: Թերևս դրանով է նաև պայմանավորված, որ այդ օրվա գիշերը այդ շենքի բնակիչների համար վերածվել է իսկական մղձավանջի, քանի որ փաշինյանական իշխանության ռեպրեսիվ մեքենան իր ամբողջ ուժով «թափվել» է տվյալ շենքի վրա՝ ցանկանալով պարզել, թե ո՞վ էր խնձոր նետողը: Դե, ի վերջո, պարզել են, բայց նույնիսկ չենք ուզում պատկերացնել, թե ինչ անախորժություններ են պատճառել տվյալ շենքի խաղաղ բնակչությանը:

Փաստաբան Ռոման Երիցյանն այդ առնչությամբ ֆեյսբուքյան էջում գրել է, որ խնձոր նետած Ալբերտ Առուստամյանի «ընտանիքի անդամներին (2 աղջկան և թոռնուհուն) նույն օրը վերջիններիս կամքին հակառակ տեղափոխել են ոստիկանության Զեյթունի բաժին և պահել մինչև առավոտյան 07։00-ն: Ալբերտ Առուստամյանին, որը երկրորդ կարգի հաշմանդամ է, նույն օրը ևս ձերբակալել են, տեղափոխել ոստիկանության Զեյթունի բաժին, արժանացրել կոպիտ ու արհամարհական վերաբերմունքի, իսկ հաջորդ օրվա առավոտյան տեղափոխել ՁՊՎ:

Ապա հայտնի դարձավ, որ ընդդիմադիր պատգամավորները փորձել են այցելել ՁՊՎում պահվող տարեց տղամարդուն, սակայն նրանց այնտեղ հայտնել են, որ տղամարդն իրենց մոտ չէ: Ի վերջո, պարզվել է, որ Ալբերտ Առուստամյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն), ինչը իրավաբաններն արդեն որակել են ծաղր իրավագիտության հանդեպ, իսկ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Սա աղմկահարույց դարձած եղելության, եթե կարելի է այդես ասել, մեխանիկական կողմն է: Բայց նախքան բովանդակային հարցադրումներին ու դիտարկումներին անցնելը մեկ անգամ ևս պետք է ընդգծենք, որ բռնության դրսևորումը, բնականաբար, անընդունելի է:

Հարկավ, լավ է, որ սեղանին խնձոր է դրված եղել, այլ ոչ թե, օրինակ՝ ձմերուկ, այլապես 71-ամյա քաղաքացուն ոչ թե խուլիգանության, այլ ահաբեկչության մեղադրանք կներկայացնեին: Ու ասվածի մեջ ամենից վատն այն է, որ դա ամենևին կատակ չէ, ինչպես կարող է թվալ ընթերցողին: Եթե փաշինյանական իշխանավարումը այս տեմպերով շարունակվի, ապա շուտով կտեղեկանանք լուրերի, որ «Փաշինյանին թարս նայելու» համար մեղադրանք է առաջադրվել մի խումբ քաղաքացիների: Ու սա նույնպես կատակ չէ, ոչ էլ՝ սարկազմ: Ամեն ինչ դրան է գնում: Թոզփչոցի փիարով «դեմոկրատիայի բաստիոն» հռչակված Հայաստանը վերջին տարիներին արագացված տեմպերով վերածվել է հակադեմոկրատական «բոստանի»:

Ինչ վերաբերում է այս ամենի «գլխավոր մեղավորին»՝ Նիկոլ Փաշինյանին, ապա սոցցանցերում մարդիկ հույս են հայտնում, որ 9-րդ հարկից նետված խնձորը նրան միգուցե օգնի հայտնաբերել, ճանաչել իրական Հայաստանն ու Հայաստանում իր գործունեության նկատմամբ իրական վերաբերմունքը: Առանձնահատուկ դժվար հասկացողների համար կրկնում ենք՝ ցանկացած բռնություն անընդունելի և մերժելի է: Սակայն խոսքն այս դեպքում առանց չակերտների իրական Հայաստանը ճանաչելու, իրականությունն ընդունելու մասին է:

Փաշինյանն առաջին հերթին ինքն իրեն պետք է հարց տա՝ ինչո՞ւ են իր ուղղությամբ հովանոց նետում, իրեն տեսնելիս խնձոր կամ ձեռքի տակ ընկած առաջին բանը նետում, ինչո՞ւ են իր զրահապատված ավտոշարասյանը անդադար «սիգնալներով» դիմավորում, ինչո՞ւ են հազարավոր մարդիկ քնում ու արթնանում իրենց հասցեագրված, մեղմ ասած, բացասական արտահայտություններով, ինչո՞ւ է իր իսկ սերմանած ատելությունը այսպես տոտալ շրջվել իր դեմ:

Փաշինյանը շատ է սիրում խոսել «իրական Հայաստանի» մասին: Այս բառակապակցության տակ նա նույնիսկ մի ամբողջ «տեսություն» է կազմել: Եթե փաշինյանական քարոզչական թաղանթն այդ արտահայտության վրայից վերցնենք, ապա կստացվի, որ նրա պատկերացրած «իրական Հայաստանը» ինքնիշխանությունից ու պետականությունից զուրկ, ազգային նկարագիրն ու արժեքներն ուրացած, ազգային ինքնությունից ու արժանապատվությունից զուրկ հանրույթով բնակեցված մի տարածք է, որի նիստուկացը, քնել-արթնանալը տնօրինում են Բաքուն և Անկարան:

Բայց իրական կամ՝ իսկական Հայաստանում ապրողները, համենայն դեպս՝ շատերը համաձայն չեն, որ իրենք ընդամենը կենսաբանական էակ լինելու համար են ապրում:

Ի դեպ, նրա ուղղությամբ նետվող իրերի մասին: Չնայած ամեն ինչին, չենք մտաբերում որևէ դեպք, որ նախկինում պետության ղեկավարներից մեկնումեկի ուղղությամբ որևէ մեկը որևէ առարկա նետած լիներ: Սա՝ այն դեպքում, երբ այդ նախկին ղեկավարները հանրային վայրերում հայտնվում էին Փաշինյանի ունեցածից տասնապատիկ պակաս թիկնապահներով: Խնդիրն այն է, որ ինչքան էլ հասարակության մի որոշակի մասը չընդուներ, դեմ լիներ, բացասաբար վերաբերվեր, թեկուզ «տանել չկարողանար» երկրի ղեկավարներին, այդուամենայնիվ, կար որոշակի հարգանք պետության ինստիտուտների նկատմամբ: Փաշինյանը հիմա ոտնատակ է տվել, անլրջացրել է նաև այդ ինստիտուտները՝ դրանց նկատմամբ հարգանքը հասցնելով նվազագույնի, եթե ոչ զրոյի: Ու պատահական չէ հենց իր նկատմամբ այդպիսի վերաբերմունքը ոչ միայն «դրսում», այլև «ներսում»:

Ու երևի թե բոլորի համար շատ ավելի լավ կլինի, եթե նա վերջապես ընկալի, որ իրական Հայաստանը Ֆեյսբուքը չէ, Տիկ-տոկը չէ, Ինստագրամը չէ, իրեն զեկուցվող վիճակը չէ, այլ այս հողի վրա ապրող մարդկանց իրական վերաբերմունքն է իր պաշտոնավարման հետևանքով եղած ու սպասվող աղետների հանդեպ՝ պատերազմ, հազարավոր զոհեր, Արցախի կորուստ, հայաթափում, ամբողջ Հայաստանի գոյութենական սպառնալիք, անընդհատ զիջումներ, պարտվողականություն և այլն, և այլն:

Պետք է, ի վերջո, առերեսվել սեփական գործունեության անխուսափելի հետևանքների հետ: Եվ նորից՝ բոլորի համար լավ կլինի, եթե դա տեղի ունենա առերեսվողի հոժար կամքով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ»Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ)Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ Աշտարակ-Օհանավան ճանապարհին «GAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Նիկոլայ Բասկովն ու Ֆիլիպ Կիրկորովը զրկվել են «Ուկրաինայի ժողովրդական արտիստների» կոչումից Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները Կյանքից անժամանակ հեռացել է Մկրտիչ Ղազարյանը Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Բեռնատարն ընկել է Որոտան գետը․ զոհ կաՀայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կաՄիշտ աջակցելու ենք Իսրայելին. Բայդենը «վրդովվել» է «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ. արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ Կկատարվի քահանայական ձեռնադրություն Ովքե՞ր և ինչքա՞ն հունվարից կվճարեն տրանսպորտից օգտվելիս (լուսանկար) Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել․ մանրամասներ Անհետ կորել է 18-ամյա Սուսաննա ԲունիաթյանըԱշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո Արմենուհի Հարությունյանն ազատվել է Ողջ ՀՀ-ում ձյուն կտեղաԵ՞րբ է Վրաստանի նախագահի ընտրության օրը․ մանրամասներ «Վերջին 30 տարում նման բան տեղի չէր ունեցել». Ռուսաստանը մեծացնում է հրթիռային շարժիչներ արտադրելու իր կարողությունները Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ՊՆ-ն՝ վարժական հավաքների մասինԾանոթ ու միաժամանակ անհայտ … Սմիրնով օղիՓաշինյանը խնդիր ունի ՊԵԿ նախագահի ընտրության հարցում Հայտնաբերվել է Երևանի դպրոցներից մեկի բակում անչափահաս դպրոցականին հարվածած և հայհոյանքներ հնչեցրած 18-ամյա աղջիկըՓաշինյանի խաղը Երևանի քաղաքապետի դեմ Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան «Փաշինյանը փոխել է նախարարներին. որո՞նք են  հրաժարականների պատճառները»Արարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն «Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. Ռուսական լավ ասացվածքն իրականանում է»Գրավվել են Գերյուսի, Տաթև, Դարաբաս և Անգելաուտ բնակավայրերը․ պատմության այս օրը (22 նոյեմբեր) 32-ամյա Հրաչյա Մկրտումյանը մահացել է23 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ռուսաստանի տարածքում Ինչպես է BMW-ն հայտնվել երկաթգծերի վրա Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ թվեր են հրապարակվել Երկար ժամանակով լույս չի լինելուԺամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
Ամենադիտված