Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խորհրդային ժամանակների օրենսգիրքը փոխարինում են նոր օրենսգրքով

ԻՐԱՎՈՒՆՔ
Խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած օրենսգիրքը կփոխարինվի նոր՝ ժամանակակից օրենսգրքով․ նախագիծը քննարկվել է ընտրական ոլորտի շահագրգիռ անձանց հետ։ Նման հայտարարությամբ են հանդես եկել ՀՀ Արդարադատության նախարարությունից։
 
«Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը բացման խոսքով է հանդես եկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկմանը` նվիրված ընտրական ոլորտի և կուսակցությունների գործունեությանը վերաբերող իրավախախտումներին:
 
Քննարկմանը ելույթով է հանդես եկել նաև IFES հաստատության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ժերոմ Լեյրոն։ Տիգրան Դադունցը կարևորել է օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումների իրականացումը և նշել, որ երկար տարիներ շարունակ մշակվող օրենսգիրքն ակնկալվում է առաջիկայում ներկայացնել Կառավարության քննարկմանը և հույս հայտնել, որ շուտով այն փոխարինելու կգա խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած 1985թ. օրենսգրքին:
 
Անցում կատարելով բուն օրակարգային թեմաների քննարկմանը Պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ամբիոնի վարիչ, փորձագետ Թամարա Շաքարյանը ներկայացրել է օրենսգրքի նախագծի մշակման նախապատմությունը, հիմնական գաղափարներն ու հայեցակարգային ուղղությունները՝ նշելով, որ փաթեթով կատարվում են հետևյալ հիմնական բարեփոխումները.
• սահմանվում են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց պատասխանատվությանն առնչվող դրույթներ,
• սահմանվում են վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթի միասնական կանոններ և պայմաններ,
• ներմուծվում են վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթի բնականոն ընթացքն ապահովող և անձանց իրավունքները երաշխավորող անհրաժեշտ իրավական ինստիտուտներ,
• վերանայվում են ոլորտային օրենսդրական ակտերն այն կտրվածքով, որպեսզի վերջիններում բացառվեն անհարկի կրկնություններն ու հակասությունները և այլն:
 
Տիգրան Դադունցը և հիմնադրամի իրավաբան-փորձագետ Մարիետտա Մնացականյանը քննարկման մասնակիցներին են ներկայացրել Ընտրական գործընթացներին առնչվող և կուսակցությունների ֆինանսավորմանը և հանրային ռեսուրսի չարաշահմանն առնչվող վարչական իրավախախտումները։
Այնուհետև քննարկման մասնակիցները հնչեցրել են իրենց հարցերը, մտահոգություններն ու առաջարկությունները, տեղի է ունեցել ակտիվ քննարկում և նախանշվել են փաթեթի հետագա բարեփոխման ուղղությունները: Հանդիպման ավարտին մասնակիցները պայմանավորվել են շարունակել քննարկումները օրենսդրական բարեփոխումների շուրջ:
 
Քննարկումը կազմակերպվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (ԱՅ ԷՖ Ի ԷՍ) և Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի համատեղ ջանքերով։
 
Քննարկմանը մասնակցել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Քննչական կոմիտեի և այլ շահագրգիռ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ»,- նշվում է նախարարության հաղորդագրության մեջ։
«Երաժշտություն հանուն ապագայի» hիմնադրամի կրթաթոշակառու Հարություն Ասատրյանը և ծրագրի մասնակից Էդգար Մխիթարյանն արժանացել են 2-րդ կարգի մրցանակի Orbetello միջազգային դաշնամուրային մրցույթում 2-ամյա Տիգրանին դեռ չի հաջողվել գտնելՌուսաստանը ռազմական ուժեր է կուտակում Ֆինլանդիայի և Էստոնիայի սահմանների մոտ․ NYT Բայդենի մոտ քաղցկեղ է ախտորոշվել Քայլեր են ձեռնարկվում Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունից հետո գտնվելու վայրն անհայտ անձանց ճակատագրերը պարզելու ուղղությամբ. ՄԻՊԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող միջազգային մրցաշարինԻրանն ու Ադրբեջանը քննարկել են արագ ստեղծել տարանցիկ երթուղիներ«Արսենալը» հաղթեց «Նյուքասլին» և Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեցԱԱԾ-ն բացահայտել է անօրինական միգրացիայի հերթական դեպքըՄինսկում օծվել և պաշտոնապես բացվել է Բելառուսում առաջին Հայ Առաքելական եկեղեցինՀՀ ԱԽ քարտուղարը և ԻԻՀ նախագահը ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկ ընթացքը Սոմալիում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել. ԶԼՄ Կխոսենք այդ խաղից հետո․ Սպերցյանը՝ իր ապագայի մասին Հզոր մագնիսական փոթորիկ կծածկի երկիրը՝ մայիսի 19-ին. ինչպե՞ս խուսափել առողջական խնդիրներից Ծանոթ ու միաժամանակ անհայտ … կոստյումի թևքերի կոճակներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱՄՆ-ում բացահայտել են Եվրոպայի՝ «ուկրաինական հակամարտության» ծրագիրը«ԵՄ, թե՞ ԵԱՏՄ. ո՞ւր է գնում Հայաստանը»Հայաստանի դեմ նոր դավադրություն է նյութվումԱկտիվիստին ծեծած թաղապետը 20 օր անց հրաժարական տվեցԿրիպտոարժույթների սեփականատերերի համար աշխարհը այլևս անվտանգ չէ․ Wall Street JournalԱրսեն Թորոսյանի «դափնիները» հանգիստ չեն տալիս Աննա Հակոբյանին«Ինչպես են հայկական ոչ պետական կազմակերպությունները գոյատևում առանց ԱՄՆ-ի փողերի»Ինչ է տեղի ունեցել Էջմիածնում. 22-ամյա տղայի մայրը մանրամասնում էԹուրքերը ներխուժել են Սուրմալու․ պատմության այս օրը (19 մայիս)Կոտայքում ճակատ ճակատի բախվել են «Opel Combo»-ն ու «Opel Astra»-ն. վիրավորներից 2-ը զինծառայողներ են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2102»-ը և բեռնատարը 5 օր գազ չի լինելու24 ժամ ջուր չի լինելուԱյսօր հրապարակն առաջնորդ ունի, ե՛ս եմ․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հայաստանի Հանրապետությունը սպասարկել է ոչ թե արցախյան հիմնախնդիրն, այլ հենց հայկական պետականության. Վարդան Ոսկանյան Ռուբլին ռեկորդային բարձր փոխարժեք է գրանցելՄակրոնը Թրամփի հետ հանդիպումից առաջ դիմել է Պուտինին Մայիսի 20-ն այս շաբաթվա ամենացուրտ օրը կլինի. ՌԴՖրանսիայի նախագահը վստահ է, որ Թրամփը կարձագանքի Պուտինի «ցինիզմին» Մոսկվայի հյուսիսարևելքում տղամարդու մարմնի մասերով երկու պայուսակ են գտել IFFHS-ը ներկայացրել է պատմության լավագույն ֆուտբոլիստների ցանկը Զելենսկին փակ հանդիպում կանցկացնի Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ Օդաչուն 10,700 մ բարձրության վրա կորցրել է գիտակցությունը. 199 ուղևորով ինքնաթիռը 10 րոպե թռչել է առանց կառավարմանՄենք ունենք բավականաչափ ուժ և ռեսուրսներ 2022-ին սկսածը տրամաբանական ավարտին հասցնելու և ՌԴ-ին անհրաժեշտ արդյունքին հասնելու համար. ՊուտինԲրազիլիան կարող է զրկվել ԱԱ-2026-ին մասնակցելու հնարավորությունից. Goal Գեղարքունիքում բախվել են «BMW X5»-ը ու «Toyota Land Cruiser»-ը, վերջինը հայտնվել է դաշտումԻրանն ու Չինաստանն կընդլայնեն համագործակցությունը տեխնոլոգիական համագործակցության ոլորտումԵվրոպացի առաջնորդները գիտակցում են Վրաստանի հետ շփվելու անհրաժեշտությունը. Իրակլի ԿոբախիձեԵս դադարեցրի պատերազմը Պակիստանի և Հնդկաստանի միջև, դա կլիներ միջnւկային պատերազմ․ ԹրամփԱՄՆ Միսսուրի և Կենտուկի նահանգներում մոլեգնում են ուժգին փոթորիկներ Հզոր մագնիսական փոթորիկ կծածկի երկիրը՝ մայիսի 19-ին. ինչպե՞ս խուսափել առողջական խնդիրներից Ողբերգական դեպք՝ Երևանում. կանգառում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Ամենադիտված