Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետական բյուջեն հունվար-հուլիս ամիսներին եղել է պակասուրդային․ վերլուծություն

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-հուլիս ամիսներին։ 

Այսպես՝

ՀՀ տնտեսական ակտիվության աճն աստիճանաբար դանդաղում է, քանի որ դրա բարձր տեմպերն ընթացիկ տարում ապահովվում էին հիմնականում ոսկերչական ապրանքների վերաարտահանման գործունեությամբ, որի ծավալները կտրուկ նվազել են: Տնտեսության մյուս ճյուղերում նույնպես նկատվում է աճի տեմպի դանդաղում, ինչը հուշում է, որ մինչև տարեվերջ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ-ը) կշարունակի ունենալ դանդաղման միտում: Հուլիսին ՏԱՑ-ը կազմել է 6.2%` հունիսի նկատմամբ դանդաղելով 0.8 տոկոսային կետով՝ պայմանավորված գրեթե բոլոր ճյուղերում աճերի դանդաղմամբ: Հունվար-հուլիս ամիսների ՏԱՑ-ը կազմել է 9.6%` հունվար-հունիսի համեմատ դանդաղելով 0.8 տոկոսային կետով:

Արտահանման ցուցանիշները նույնպես մտահոգության տեղիք են տալիս: Առանց վերը նշված ոսկերչական գործունեության («թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի) ընդհանուր արտահանումն անկում է ապրել 11.9%-ով: Սա վկայում է այն մասին, որ վերջին տարիների շոկերի արդյունքում գրանցված բարձր աճերը քողարկել են տնտեսությունում առկա խորքային խնդիրների զարգացումը, մասնավորապես՝ արտահանելի հատվածում ներուժի կորուստը:

Պետական բյուջեի ցուցանիշները ևս վատթարանում են: Պետական բյուջեն հունվար-հուլիս ամիսներին եղել է պակասուրդային, ընդ որում պակասուրդի չափը կազմել է 58.0 մլրդ դրամ, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բյուջեն եղել է հավելուրդային: Սակայն խնդիրը ոչ այնքան պակասուրդի ձևավորումն է (քանի որ պետական բյուջեի պլանով նախատեսված է ունենալ պակասուրդ), այլ այն, որ բյուջեի ծախսերի աճը էականորեն գերազանցում է հարկային եկամուտների աճին: Նման աճերի շարունակությունը կհանգեցնի տարեվերջին պլանավորվածից էապես ավելի մեծ պակասուրդի ձևավորմանը:

Վարկերի աճի տեմպը և կառուցվածքը նույնպես արժանի են ուշադրության: 2024թ. բանկերը հիմնականում իրենց ակտիվներն ուղղում են սպառողական և հիպոթեքային վարկավորմանը, ինչը բնականաբար մտահոգիչ է ներկա տնտեսական զարգացումների պայմաններում, քանի որ այդ վարկերի ծավալներն աճում են շատ ավելի արագ, քան տնտեսական աճը, աշխատավարձերի աճը, դրամական փոխանցումների աճը և այլն: Ավելին, արդյունաբերության ոլորտում վարկերի ծավալները նվազում են, ինչը խոսում է տնտեսական ներուժի վերականգնման համար քայլերի բացակայության մասին: Այս ամենը հաշվի առնելով՝ տնային տնտեսությունների պարտքային պարտավորությունների աճը կարող է միջնաժամկետում էական խնդիրներ առաջացնել:

Վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ:

«Նման հայտարարությունները շատ դժվար ընկալելի են» Մահացել է Ռուբեն Բեկյանը«Գրիգոր Գրիգորյան. հայկական ատոմակայանի վրա կատարվող բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն»Ո՞րտեղ է եղել անհետ կորած 18-ամյա աղջիկըՎրաստանի կառավարությունում երեք փոփոխություն կլինիՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Ադրբեջանի բանակը համաձայն եռակողմ պայմանավորվածության մտել է Քելբաջարի շրջան․ պատմության այս օրը (25 նոյեմբեր)Ծանոթ ու միաժամանակ անհայտ … երեկոյան շրջազգեստ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Կրակոցներ՝ Երևանում․ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ՌԴ-ում հայազգի գործարարը կրակոցներ է հնչեցրել. զոհ կաԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվենԵռօրյա վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներումՊատրաստվեք․ ձյուն կտեղաReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Կանադայում արձանագրվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքումՄահաբեր հրաձգություն Կիևի հյուրանոցներից մեկում. մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել. կրակողը ձերբակալվել էԴավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահՍպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով. եղանակը կցրտի Ո՞ր օրերն են դեկտեմբերին համարվելու ոչ աշխատանքային Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք, կրակոցներ՝ Երևանում․ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի կա Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա վիրավոր Փաշինյանին հաջողվել է զանգել Թարմփին և շնորհարվորել հաղթանակի կապակցությամբ. ինչի՞ մասին է խոսքըՈստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է. մանրամասներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀրաժարականները Հայաստանում. Վեց պաշտոնյաների հրաժարականի պատճառների մեկնաբանություն
Ամենադիտված