ՀՀ-ից ՌԴ արտահանված ելակի մեջ վտանգավոր թունաքիմիկատ է հայտնաբերվել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանից Ռուսաստան արտահանված ելակի մեջ վտանգավոր թունաքիմիկատ է հայտնաբերվել, հայտնում է Mash–ը։
Mash-ի փոխանցմամբ՝ թունաքիմիկատներ են հայտնաբերվել չորս տոննա խմբաքանակում, որն ընտրվել է օգոստոսի 21-ին՝ ստուգման համար։
Հիշեցվում է, որ նախկինում «Ռոսսելխոզնադզորը» հայաստանյան մրգերի և բանջարեղենի մեջ թունաքիմիկատների հնգապատիկ ավելցուկ էր հայտնաբերել։ Առանձին նյութերի համար նորման գերազանցվել է 5-8 անգամ։
Շուկայում արդեն կա 16 մատակարար։