Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի առաջին փուլ են անցել 43 մասնակից
ՄՇԱԿՈՒՅԹԱմփոփվել են Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի նախընտրական լսումների արդյունքները։ Հաշվի առնելով արհեստավարժ բարձր մակարդակով բազմաթիվ դիմորդների առկայությունը և հավասար բալեր ստացած մասնակիցների մեծ թիվը՝ ժյուրիի որոշմամբ մրցույթի առաջին փուլ են անցել 43 մասնակից՝ նախատեսված 40-ի փոխարեն։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից` 43 մասնակիցները ներկայացնում են աշխարհի 13 երկիր` ԱՄՆ-ը, Միացյալ Թագավորությունը, Գերմանիան, Ֆրանսիան, Կիպրոսը, Մեքսիկան, Հարավային Աֆրիկան, Լատվիան, Ուկրաինան, Ռուսաստանը, Ղազախստանը, Հայաստանը, Արցախը և այլն։
Հիշեցնենք, որ Խաչատրյանի մրցույթն այս տարիանցկացվելու է վոկալ մասնագիտությամբ։ Ժյուրին գլխավորում է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգայինակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը։ Մրցույթը կմեկնարկի հունիսի 6-ին՝ ԱրամԽաչատրյանի ծննդյան օրը։ Ա. Խաչատր յանի անվան միջազգային մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին ՌիտաՍարգսյանի բարձր հովանու ներքո։ Մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերով։