Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1990-ականներից ներկայումս տարածաշրջանում անհայտ կորած է համարվում մոտ 1000 հայ և մոտ 4000 ադրբեջանցի

ԻՐԱՎՈՒՆՔ

Այսօր՝ օգոստոսի 30-ին, նշվում է Անհայտ կորածների միջազգային օրը։ Անհայտ կորած անձանց խնդիրը շարունակում է մնալ զինված ընդհարումների, բռնության այլ իրավիճակների, աղետների կամ միգրացիայի ամենակործանարար ու երկարատև մարդասիրական հետևանքներից մեկը։ 

Ամեն տարի այս օրը ևս մեկ հնարավորություն է զորակցություն հայտնել անհայտ կորածների ընտանիքներին։ Կարևոր է, որ այս ընտանիքներն իմանան, որ նրանք միայնակ չեն, որ նրանց հարազատները չեն մոռացվել, և որ մենք կշարունակենք անել հնարավորը, որպեսզի օգնենք նրանց ստանալ անհրաժեշտ պատասխաններն ու աջակցությունը:

Այսօր նաև առիթ է վերահաստատելու միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) և մարդու իրավունքների միջազգային իրավունքի (ՄԻՄԻ) մեծ դերը անհայտ կորածների խնդրի լուծման գործում: Անձանց անհետացումը կանխելու, իրարից բաժանված ընտանիքներին վերամիավորելու, անհայտ կորածների ճակատագիրը և գտնվելու վայրը պարզելու, զոհվածների աճյունների հետ արժանապատիվ վարվեցողություն ապահովելու, տուժած ընտանիքների տարբեր կարիքները հասցեագրելու համար անհրաժեշտ են գործուն մեխանիզմներ։

Այսօր ՄՄԻ-ի ու ՄԻՄԻ-ի կիրառման կարևորությունը հիշեցնելու օրն է։

Ընտանիքներն իրավունք ու կարիք ունեն իմանալու, թե ինչ է պատահել իրենց սիրելիների հետ: Նրանք վճռորոշ դեր են խաղում իրենց անհայտ կորած հարազատների խնդիրը քաղաքական բանավեճերի կենտրոնում պահելու հարցում, և կարևոր է, որ իշխանություններն աջակցեն ՝ արձագանքելով նրանց բազմակողմանի կարիքներին:

«Սպասում. մեկ բառ, բայց շատ ցավոտ։ Սպասում եմ պատերազմի հենց առաջին օրից ու երբեք չեմ դադարի սպասել, որովհետև ես կսկսեմ նորից ապրել, երբ իմ կյանքի ամենաթանկը՝ Տիգրանը, իմ հերո՛ս բալեն վերադառնա տուն», - ասում է Լիանա Արզումանյանը, որի որդին անհայտ կորել է 2020-ի հակամարտության սրման առնչությամբ։

Հայաստանում մենք համակարգված կերպով համագործակցում ենք համապատասխան պետական ​​կառույցների, մասնավորապես՝ ՀՀ գերիների, պատանդերի և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հետ՝ աջակցելու անհայտ կորածների ճակատագիրը պարզելու նրանց ջանքերին: 2022 թվականի նոյեմբերից մենք նախաձեռնել ենք «Անհայտ կորած անձանց ընտանիքների սատարում» ծրագիրը, որն իրականացվում է այն ընտանիքների կարիքների նախնական գնահատման հիման վրա, որոնց հարազատներն անհետացել են 2020 թվականի հակամարտության սրման առնչությամբ: Այս ծրագրի միջոցով ընտանիքները ստանում են հոգեսոցիալական աջակցություն, տնտեսական աջակցությունից օգտվելու հնարավորություններ, իրավունքների վերաբերյալ իրազեկում, առկա ծառայություններին հասանելիություն, ինչպես նաև՝ իրենց և իրենց ընտանիքի անդամների շահերը պաշտպանելու հնարավորություն։ Բացի այդ, մենք տեխնիկական և նյութական աջակցություն ենք տրամադրում պատկան ​​մարմիններին և դատաբժշկական հաստատություններին՝ պատրաստվածությունը բարձրացնելու և հակամարտությունների ու այլ արտակարգ իրավիճակների ժամանակ անհետացումները կանխելու համար:

ԿԽՄԿ-ին համապատասխան ընտանիքների կողմից փոխանցված տեղեկատվության համաձայն՝ սկսած 1990-ականներից ներկայումս տարածաշրջանում հակամարտության հետևանքով անհայտ կորած է համարվում մոտ 1000 հայ և մոտ 4000 ադրբեջանցի։ Որպես չեզոք, անկողմնակալ և անկախ մարդասիրական կազմակերպություն, որի մարդասիրական առաքելությունն է պաշտպանել զինված ընդհարումներից և բռնության այլ իրավիճակներից տուժած մարդկանց կյանքն ու արժանապատվությունը, ԿԽՄԿ-ն հավատարիմ է մնում անհայտ կորածների ճակատագիրը պարզելու գործում ընտանիքներին և իշխանություններին աջակցելու իր հանձնառությանը։

ՇՏԱՊ. Բերման են ենթարկել Սրբազան պայքարի աջակիցներինԲագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներինՏևական ժամանակ «տալու-առնելու» լիուբոլ առիթ. «Փաստ»Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում պետության և մասնավորի ջանքերով երեք սպորտային համալիր կկառուցվի. «Փաստ»ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում է. «Ժողովուրդ» Թիրախավորել են Գառնիկ Դանիելյանի հորեղբորը․«Հրապարակ» Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն. «Փաստ»Մոլիբդեն, Ռենջ Ռովեր եւ լռություն. ո՞ւր կորավ «թանկարժեք քննիչ» Նազարյանը. «Ժողովուրդ» ԱԱԾ տնօրենը մատաղ է տվել․ ում է հրավիրել․«Հրապարակ» Արդեն սոսնձից ու պլակատից են ահաբեկվում. «Փաստ»ՀՀ ՔԿ նախագահը խոսում է արդարադատությունից` նստած քրեական գործով անցնող ՔՊ-ական մարզպետի կողքին. «Ժողովուրդ» Անհարմար վիճակ․ «Հրապարակ» «Մենք ենք մեր երկիրը քանդում՝ ունենալով այդպիսի ղեկավար». «Փաստ»Էդմոն Մարուքյանը հանդիպումների շարք է սկսել. «Ժողովուրդ» Հավաքների «մասսովկա» ՔՊ-ականներն են ապահովում․«Հրապարակ» Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում. «Փաստ»Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծննդյան տարեդարձն է «Երաժշտություն հանուն ապագայի» hիմնադրամի կրթաթոշակառու Հարություն Ասատրյանը և ծրագրի մասնակից Էդգար Մխիթարյանն արժանացել են 2-րդ կարգի մրցանակի Orbetello միջազգային դաշնամուրային մրցույթում 2-ամյա Տիգրանին դեռ չի հաջողվել գտնելՌուսաստանը ռազմական ուժեր է կուտակում Ֆինլանդիայի և Էստոնիայի սահմանների մոտ․ NYT Բայդենի մոտ քաղցկեղ է ախտորոշվել Քայլեր են ձեռնարկվում Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունից հետո գտնվելու վայրն անհայտ անձանց ճակատագրերը պարզելու ուղղությամբ. ՄԻՊԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող միջազգային մրցաշարինԻրանն ու Ադրբեջանը քննարկել են արագ ստեղծել տարանցիկ երթուղիներ«Արսենալը» հաղթեց «Նյուքասլին» և Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեցԱԱԾ-ն բացահայտել է անօրինական միգրացիայի հերթական դեպքըՄինսկում օծվել և պաշտոնապես բացվել է Բելառուսում առաջին Հայ Առաքելական եկեղեցինՀՀ ԱԽ քարտուղարը և ԻԻՀ նախագահը ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկ ընթացքը Սոմալիում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել. ԶԼՄ Կխոսենք այդ խաղից հետո․ Սպերցյանը՝ իր ապագայի մասին Հզոր մագնիսական փոթորիկ կծածկի երկիրը՝ մայիսի 19-ին. ինչպե՞ս խուսափել առողջական խնդիրներից Ծանոթ ու միաժամանակ անհայտ … կոստյումի թևքերի կոճակներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱՄՆ-ում բացահայտել են Եվրոպայի՝ «ուկրաինական հակամարտության» ծրագիրը«ԵՄ, թե՞ ԵԱՏՄ. ո՞ւր է գնում Հայաստանը»Հայաստանի դեմ նոր դավադրություն է նյութվումԱկտիվիստին ծեծած թաղապետը 20 օր անց հրաժարական տվեցԿրիպտոարժույթների սեփականատերերի համար աշխարհը այլևս անվտանգ չէ․ Wall Street JournalԱրսեն Թորոսյանի «դափնիները» հանգիստ չեն տալիս Աննա Հակոբյանին«Ինչպես են հայկական ոչ պետական կազմակերպությունները գոյատևում առանց ԱՄՆ-ի փողերի»Ինչ է տեղի ունեցել Էջմիածնում. 22-ամյա տղայի մայրը մանրամասնում էԹուրքերը ներխուժել են Սուրմալու․ պատմության այս օրը (19 մայիս)Կոտայքում ճակատ ճակատի բախվել են «Opel Combo»-ն ու «Opel Astra»-ն. վիրավորներից 2-ը զինծառայողներ են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2102»-ը և բեռնատարը 5 օր գազ չի լինելու24 ժամ ջուր չի լինելուԱյսօր հրապարակն առաջնորդ ունի, ե՛ս եմ․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հայաստանի Հանրապետությունը սպասարկել է ոչ թե արցախյան հիմնախնդիրն, այլ հենց հայկական պետականության. Վարդան Ոսկանյան
Ամենադիտված