Փաշինյանը նոր արշավ է սկսելու եկեղեցու դեմ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՍեպտեմբերի 29-ին տեղի է ունենալու Մայր Տաճարի վերաօծման արարողությունը: Շուրջ վեց տարի տաճարի դռները փակ են եղել, իսկ ներսում և դրսում վերանորոգման լայն աշխատանքներ են ընթացել։
Հայ առաքելական եկեղեիցն մեծ շուքով է նշելու արարողությունը, որին, ըստ ամենայնի, գործող իշխանությունները չեն մասնակցի։ Եկեղեցու և փաշինյանական իշխանության ջրերը մի առվով վաղուց չեն հոսում, դեռ 2018 թ. «հեղափոխականները» կաթողիկոսին գահընկեց անելու փորձ են ձեռնարկել։ 44-օրյա պատերազմից հետո դիմակայությունն ավելի է սրվել, փաստացի, հատել «ռուբիկոնը»։ Այս տարվա մայիսի 28-ին էլ վարչախումբը թույլ չտվեց կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր։ Բագրատ Արքեպիսկոպոսի գլխավորած «Սրբազան շարժումն» էլ յուղ է լցրել եկեղեցի-իշխանություն կրակին, անգամ Փաշինյանն ուղիղ Գարեգին Բ-ին է մեղադրել այդ շարժումն առաջնորդելու մեջ։
ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանը ոչ միայն մտադիր չէ մասնակցել վերաօծման արարողությանը, այլև տարբեր հոգևորականների դրդում է կաթողիկոսի դեմ արշավ սկսել։ Հատկապես, սպասվող թեժ աշնանից առաջ Փաշինյանը որոշել է ինքը նախահարձակ լինել՝ խարխլել Հայ առաքելական եկեղեցու հիմքերը։
Մանան Գալստյան