Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սա բացասական ազդակ է ներքին և արտաքին ներդրողների համար. օրենքի հայեցողական մեկնաբանությամբ և կիրառմամբ կարող են բավականին լուրջ խնդիրներ ի հայտ գալ». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե քաղաքացին թաքցնի կամ չվճարի հինգ միլիոն և ավելի հարկ, ապա օրենսդրական հնարավոր փոփոխությունների արդյունքում ազատազրկման կենթարկվի, ընդ որում՝ նույնիսկ պետբյուջե հարկերի վճարման պարագայում: Մինչդեռ ներկայում հարկային մարմինը բավարարվում է միայն թաքցված կամ չվճարված հարկերը գանձելով: Հարկային տեռոր, բյուջեի բացերը լրացնելու տարբերակ, քաղաքական մահակ: Սրանք այն հիմնական բնորոշումներն են, որոնք տրվում են վերջին շրջանի ամենաաղմկահարույց նախագծին: Ինչո՞ւ է կառավարությունն ընտրել նման կոշտ գործիքակազմ, կացնային քաղաքականություն չարաշահումների, հարկերից խուսափելու դեմ պայքարելու համար:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է՝ հարկային համակարգի խնդիրները նոր չեն: «Վերջին շրջանում հարկային ցուցանիշների աճը պայմանավորված չէր հարկային վարչարարությամբ կամ հարկային բարեփոխումներով, այլ հիմնականում պայմանավորված էր արտաքին գործոններով: Անշուշտ, կար ստվերի որոշակի կրճատում և այլն, բայց, ընդհանուր առմամբ, խնդիրները մնում էին ու բավականին շատ էին: Իրենք լավ հասկանում են, որ մոտակա ժամանակաշրջանում հարկային հավաքագրությունների մասով բավականին լուրջ խնդիրներ են ունենալու, որովհետև արտաքին գործոնները նվազում են: Դրա վառ ապացույցն այս տարվա վեց ամսվա հարկային մուտքերն են, որոնք նախատեսվածից մոտ հինգ տոկոս ավելի քիչ են հավաքագրվել, և արդեն իսկ փորձում են որոշակի վարչարարական, հարկային «բարեփոխումների», խստացումների արդյունքում լրացուցիչ հարկային եկամուտներ հավաքագրել պետական բյուջե»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Պարսյանը:

Նրա խոսքով, դրանցից մեկը հարկային օրենսդրության փոփոխությունն է, մասնավորապես՝ մի շարք հոդվածների քրեականացումը: «Նախկինում չորս միլիոն դրամից ավելի հարկային խախտում թույլ տված անձինք ազատվում էին քրեական պատասխանատվությունից՝ վճարելով հարկերը: Ենթադրենք, բացահայտվել է, որ տնտեսվարողը 10 միլիոն դրամի չարաշահում է թույլ տվել, հարկեր է թաքցրել, նա վճարում էր, քրեական պատասխանատվությունից ազատվում: Նոր օրենսդրությամբ առաջարկվում է, որ վճարելուց հետո նույնիսկ նա գտնվի քրեական գործի մեջ, կարող է ազատազրկվել մինչև երեք տարի ժամկետով: Այնտեղ տարբեր դեպքեր կան, որ կարող է նույնիսկ ավելի շատ ժամկետ նախատեսել: Սրա միջոցով փորձում են տնտեսվարողների նկատմամբ որոշակի մահակ կիրառել: Ո՞րն է մահակը: Եթե նախկինում տնտեսվարողը կարող էր վճարել այդ գումարն առանց բացատրություն տալու, ապա այս օրենսդրությամբ նրանք պահանջում են, որ տնտեսվարողը վճարի, ինչպես նաև միաժամանակ համագործակցի հարկային համակարգի՝ պետական եկամուտների կոմիտեի հետ:Դիցուք, եթե թաքցրել է հարկը, նա պետք է այդ հարկը վճարի, ասի, օրինակ՝ ում պատճառով է դա տեղի ունեցել, որտեղից է այդ ապրանքը ձեռք բերել, որը կարող է տնտեսվարողի համար լրացուցիչ խնդիրներ առաջացնել, հանդիպակաց ստուգում սկսվի իր մատակարարի մոտ, ինչը հղի է բազմաթիվ լուրջ տնտեսական կապերի խզմամբ: Սա վտանգավոր տեղ կտանի»,-նշում է մեր զրուցակիցը:

Նրա դիտարկմամբ, հարկային համակարգի այս գործիքակազմի կիրառման պատճառներից մեկն այն է, որ, ցավոք, ՊԵԿ-ի ղեկավարը տնտեսագետ չէ: «Նա երևույթներին նայում է զուտ իրավական պրիզմայով: Գործնականում բիզնեսները տարբեր են, բիզնեսներ կան, որոնց շրջանառությունը մի քանի միլիարդ դրամ է, նրանց դեպքում հնարավոր է նաև իրենցից անկախ՝ անփութության, օրենքի սխալ մեկնաբանման պատճառով նույնիսկ մի քանի տասնյակ միլիոն դրամ հարկերի չվճարման կամ թաքցնելու դեպքեր գրանցվեն: Փաստորեն, մի քանի միլիարդ շրջանառություն ունեցող տնտեսվարողի նկատմամբ կարելի է կիրառել այս օրենքը, մի քանի տասնյակ միլիոն շրջանառություն ունեցողի դեպքում էլ: Ենթադրենք, մեկը հիսուն միլիոն շրջանառություն ունի, տասը միլիոն թաքցրել է, նրան ձերբակալելու են, կարող են ազատազրկել, մյուսը մի քանի միլիարդ դրամի շրջանառություն ունի, նրա դեպքում էլ տասը միլիոն դրամի թերացում է եղել, այդ դեպքում էլ է օրենքը փաստացի կիրառվելու»,-հավելում է տնտեսագետը:

Պարսյանն ընդգծում է՝ այս տրամաբանությունն անընդունելի է: «Այս օրենքի հայեցողական մեկնաբանությամբ և կիրառմամբ կարող են բավականին լուրջ խնդիրներ ի հայտ գալ: Միգուցե ՊԵԿ-ի մեթոդաբանության մասնագետները, ղեկավարները բարի մտադրությամբ են այս ամենն անում, բայց գործնականում՝ արդեն կիրառման պրակտիկայի ժամանակ բազմաթիվ հայեցողական դեպքեր կարող են լինել, երբ ՊԵԿ-ի աշխատակիցն ինքը կորոշի՝ տնտեսվարողն իրենց հետ համագործակցո՞ւմ է, թե՞ ոչ, և, ըստ դրա, կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել կամ ոչ»,-կարծիք է հայտնում տնտեսագետը:

Նրա խոսքով, ՊԵԿ-ը մի կողմից շատ խիստ գործիքակազմ է նախատեսում տնտեսվարողների համար, սակայն որևէ հավասարակշռող, իրավական նոր կարգավորում չի նախատեսում հարկային աշխատողների համար: «Նրանք կարող են սխալ ակտեր գրել, սխալ վարչարարություն կիրառել: Շատ հաճախ հարկայինի աշխատակիցը գրում է ակտ այն տրամաբանությամբ, թե՝ թող գնան, բողոքարկեն: Տնտեսվարողն ամիսներ, նույնիսկ տարիներ է ծախսում այդ ակտերը տարբեր ատյաններում բողոքարկելու, իր իրավունքները պաշտպանելու համար: Անշուշտ, սա ժամանակի և գումարների մեծ կորուստ է: Եթե ՊԵԿ-ի ղեկավարությունը փորձում է խիստ մոտեցում որդեգրել տնտեսվարողների պարագայում, ուրեմն այդպիսի մոտեցում՝ ավելի ծանրացնող, ավելի պատասխանատվություն խրախուսող նորմեր պետք է ներդնի նաև կոմիտեի աշխատակիցների համար: Թե՞, ըստ իրենց, ՊԵԿ-ում իդեալական են աշխատում, իսկ բիզնեսում՝ ոչ: Այս օրենքն այս ձևով ներկայացնելը ժամանակավրեպ է և պետք է հրաժարվել օրենսդրական այս փոփոխությունից»,-ասում է մեր զրուցակիցը:

Վստահություն է հայտնում՝ այն բացասական ազդակ է բազմաթիվ ներքին և արտաքին ներդրողների համար: «Հատկապես արտաքին ներդրողների պարագայում նրանք կարող են զգույշ լինել ոչ միայն գումար կորցնելու, այլ նաև ազատազրկման դատապարտվելու առումով: Շատ հաճախ օտարերկրյա ներդրողների համար դա թիվ մեկ զսպող հանգամանքն է կամ իրավիճակը գնահատող կարևոր գործակից է՝ արդյոք իր գործունեության հետևանքով քրեական պատասխանատվություն կարո՞ղ է առաջանալ, թե՞ ոչ: Օտարերկրացիները դրա վրա շատ մեծ ուշադրություն են դարձնում», - ընդգծում է տնտեսագետը:

Քաղաքացիների հարկային բեռը ծանրացնելուն են ուղղված կարծես վերջին տարիների բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, մասնագետներն ասում են՝ պետությունն այսքանով չի սահմանափակվելու, մինչդեռ պետք է տարբերակի, թե որ փուլում որն է առաջնային՝ տնտեսական կարգավորո՞ւմը, թե՞ սոցիալական: «Հարկային վարչարարությունը մոտակա ժամանակաշրջանում նույնիսկ թույլ չի տալիս նախատեսված գումարները հավաքագրել, և այդ պատճառով վարչարարության գործիքների և հարկերի ավելացման խնդիր են ունենալու: Դրանից ելնելով, նրանք փորձում են իրենց պատկերացրած լուծումները տալ, որոնք սխալ են», - եզրափակում է Սուրեն Պարսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ»Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ)Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ Աշտարակ-Օհանավան ճանապարհին «GAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Նիկոլայ Բասկովն ու Ֆիլիպ Կիրկորովը զրկվել են «Ուկրաինայի ժողովրդական արտիստների» կոչումից Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները Կյանքից անժամանակ հեռացել է Մկրտիչ Ղազարյանը Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Բեռնատարն ընկել է Որոտան գետը․ զոհ կաՀայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կաՄիշտ աջակցելու ենք Իսրայելին. Բայդենը «վրդովվել» է «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ. արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ Կկատարվի քահանայական ձեռնադրություն Ովքե՞ր և ինչքա՞ն հունվարից կվճարեն տրանսպորտից օգտվելիս (լուսանկար) Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել․ մանրամասներ Անհետ կորել է 18-ամյա Սուսաննա ԲունիաթյանըԱշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո Արմենուհի Հարությունյանն ազատվել է Ողջ ՀՀ-ում ձյուն կտեղաԵ՞րբ է Վրաստանի նախագահի ընտրության օրը․ մանրամասներ «Վերջին 30 տարում նման բան տեղի չէր ունեցել». Ռուսաստանը մեծացնում է հրթիռային շարժիչներ արտադրելու իր կարողությունները Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ՊՆ-ն՝ վարժական հավաքների մասինԾանոթ ու միաժամանակ անհայտ … Սմիրնով օղիՓաշինյանը խնդիր ունի ՊԵԿ նախագահի ընտրության հարցում Հայտնաբերվել է Երևանի դպրոցներից մեկի բակում անչափահաս դպրոցականին հարվածած և հայհոյանքներ հնչեցրած 18-ամյա աղջիկըՓաշինյանի խաղը Երևանի քաղաքապետի դեմ Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան «Փաշինյանը փոխել է նախարարներին. որո՞նք են  հրաժարականների պատճառները»Արարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն «Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. Ռուսական լավ ասացվածքն իրականանում է»Գրավվել են Գերյուսի, Տաթև, Դարաբաս և Անգելաուտ բնակավայրերը․ պատմության այս օրը (22 նոյեմբեր) 32-ամյա Հրաչյա Մկրտումյանը մահացել է23 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ռուսաստանի տարածքում Ինչպես է BMW-ն հայտնվել երկաթգծերի վրա Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ թվեր են հրապարակվել
Ամենադիտված