ՔՊ-ականներն անհանգիստ են, ընտրությունների են նախապատարասվում․ «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է․
Սյունիքի ՔՊ-ականների շրջանում իրարանցում է, մինչեւ սեպտեմբերի 15-ը պետք է ձեւավորվի Կապանի ՔՊ խորհուրդը, որը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ լուծարվել է հունիսին: Հիշեցնենք․ Սյունիք այցի ընթացքում Փաշինյանը պարզել էր, որ Կապանի կառույցում «շունը տիրոջը չի ճանաչում»՝ ներկուսակցական թշնամանք, բամբասանք, իրար տակ փորել, եւ այդ մթնոլորտում հնարավոր չէ ռեյտինգ ունենալ։ Նա նկատողություն էր տվել ՔՊ-ական պատգամավորներին, իսկ կառույցի ղեկավար Նարեկ Դավթյանին անգամ ցանկացել էր կուսակցությունից հեռացնել, բայց մարզպետի խնդրանքով չէր արել:
Հիմա Սյունիքում զրոյից կառույց են ստեղծում` Փաշինյանը մտադիր է անձամբ մասնակցել խորհրդի ձեւավորման ընտրություններին, որպեսզի չկրկնվի նախորդի պատմությունը, երբ պարզվեց, որ ընտրակեղծիքներ են կատարվել: Սյունիքում նախորդ ընտրությունները, ի դեպ, համակարգել են կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու Արսեն Թորոսյանը, հիմա Փաշինյանը որոշել է անձամբ վերահսկել։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։