Բռնցքամարտիկ Դավիթ Սիմոնյանը (92 կգ) դարձել է Եվրասիական գավաթի հաղթող․ կան նաև արծաթե և բրոնզե մեդալակիրներ (տեսանյութ)
ՎԻԴԵՈՀայաստանի երիտասարդական հավաքականի բռնցքամարտիկ Դավիթ Սիմոնյանը (92 կգ) դարձել է Չիտայում կայացած Եվրասիական գավաթի հաղթող։
Եզրափակչում Սիմոնյանը երկրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է Ռուսաստանի չեմպիոն Դանիիլ Մուրավյովին ու ստացել 300 հազար ռուբլի մրցանակային գումար։
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Վաղարշակ Քեյանը (48 կգ) դարձել արծաթե մեդալակիր․ եզրափակիչում 2։3 հաշվով զիջել է ռուս Իվան Կուրբաչովին։
Բրոնզե մեդալակիրներ են դարձել Էրիկ Առստամյանը (57 կգ), Արգիշտի Հակոբյանը (67 կգ), Ալիկ Կճոյանը (67 կգ) և Մարատ Միքայելյանը (71 կգ):
Տեսանյութն այստեղ