Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում նշում են Գիտելիքի և դպրության օրը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հայաստան, Բելոռուս, Ղազախստան, Ղրղզստան, Լատվիա, Մոլդովա, Ռուսաստան, Թուրքմենիա և Ուկրաինա՝ Գիտելիքի օր, Սլովակիա՝ Սահմանադրության օր, Ուզբեկստան՝ Անկախության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

570 - Կնքվել է հայ-բյուզանդական դաշինքը։

1387 - Լենկ-Թեմուրի զորքը պաշարել և գրավել է Վանի բերդը։

1850 - Թիֆլիսում սկսել է հրատարակվել «Արարատ» շաբաթաթերթը Գաբրիել Պատկանյանի խմբագրությամբ։

1860 - Կ. Պոլսում հիմնվել է «Համազգային ընկերությունը» Միքայել Նալբանդյանի ակտիվ մասնակցությամբ։

1861 - Կ. Պոլսում Գ. Երանյանի, Ն. Թաշճյանի և Տ. Չուխաջյանի խմբագրությամբ սկսել է հրատարակվել «Քնար հայկական» երաժշտական կիսամսյա հանդեսը։

1868 – տեղի է ունեցել Երևանի գիմնազիայի բացումը։

1886 - Կ. Պոլսի Ղալաթիա թաղամասում Մինաս Չերազի տեսչությամբ բացվել է Կենտրոնական վարժարանը։

1889 - ծնվել է գրող, արձակագիր Վահան Թոթովենցը։

1920 - Բաքվում բացվել է Արևելքի ժողովուրդների առաջին համագումարը, որին մասնակցել են նաև հայ ներկայացուցիչները։

1922 - ծնվել է գրականագետ Հակոբ Սալախյանը։

1929 – ծնվել է կոմպոզիտոր, դիրիժոր Սերգեյ Աղաջանյանը։

1958- ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարությանն առընթեր կազմակերպվել է հողագործության և ագրոքիմիայի գիտահետազոտական ինստիտուտը։

1966- Խորհրդային Հայաստանը խնդրագրեր է ուղարկել Մոսկվայի կենտրոնական իշխանություններին Արցախը Հայաստանին վերադարձնելու խնդրանքով։

1971 – ծնվել է դերասան, շոումեն և հաղորդավար Մարկ Սաղաթելյանը։

1997 - ԼՂՀ-ում կայացած նախագահական ընտրություններում հաղթել է ԼՂՀ արտգործնախարար Արկադի Ղուկասյանը։

2001 - «Արմենտել» ՀՁ ՓԲԸ-ն Հայաստանում ներքաղաքային հեռախոսներից օգտվելու համար սահմանել է րոպեավճար:

2006 - կնքվել է ռուսաստանյան ռազմակայանների դուրսբերման ռուս֊-վրացական համաձայնագիրը:

 2007 - Խաղաղության միջազգային օրվա առթիվ Թուրքիայում տեղի ունեցած համերգում Ջիվան Գասպարյանն իր դուդուկի, կամ ինչպես հենց ինքն է սիրում ասել` ծիրանափողի հնչյուններով հմայել է հանդիսատեսին:

2009 -  հրապարակվել են Շվեյցարիայի միջնորդությամբ Հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների զարգացման և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները:

2001 – վախճանվել է հայազգի ամերիկացի կոմպոզիտոր, գործիքավորող և ջազային կիթառիստ Թըրք Վեն Լեյքը։

2020 - Արմավիրում և Երևանում տնայագործական պայմաններում պատրաստված ալկոհոլային խմիչքից թունավորումից 19 քաղաքացի է մահացել, 4-ը կուրացել է:

2022 - Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանը կալանավորվել է։

2023- Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունեցել է 3 զոհ, 1 վիրավոր:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

5509 մ․թ․ա․ — սկսվել է Կոնստանտինապոլյան դարաշրջանը «աշխարհի ստեղծումից» հետո։

870 — վախճանվել է արաբ քարոզիչ, մուսուլմանական սուրբ գրքերի հեղինակ Իմամ ալ-Բուխարին։

1557 — վախճանվել է Հյուսիսային Ամերիկայի գաղութացման սկիզբը դրած ֆրանսիացի ծովագնաց Ժակ Կարտիեն։ 

1712 —Չ ինաստանում գտնվող միսիոներ Ֆրանսուա Քսավիե դե Անտրեկոլը ֆրանսիա է ուղարկել նամակ, որը բացահայտել է չինական  ճենապակու գաղտնիքը, նման կերպ Եվրոպան ստացել է ճենապակու պատրաստման տեխնոլոգիա։

1715 - վախճանվել է Բուրբոնների հարստության Ֆրանսիայի և Նավարայի թագավոր Լյուդովիկոս 14-րդը, որը հայտնի է նաև որպես «Արև-Արքա»։

1858 — առաջին տրանսատլանտյան մալուխը դուրս է եկել շարքից ընդամենը մեկ ամսյա շահագործումից հետո։

1870 — ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ ֆրանսիական բանակը ջախջախվել է Սեդանի տակ տեղի ունեցած ճակատամարտում, իսկ կայսր Նապոլեոն 3-րդը գերի է ընկել։

1887 — Էմիլ Բեռլիները արտոնագրել է գրամոֆոնային սկավառակը։

1905 –ծնվել է  վրացի նկարչուհի, քանդակագործ Թամար Աբակելիան։

1920 —ֆրանսիան հայտարարել է Բեյրութ մայրաքաղաքով Լիբանան պետության ստեղծման մասին։

1938 — «Պրավդա» թերթում առաջին անգամ հրատարակվել է «Հանուն հայրենիքի, հանուն Ստալինի» կարգախոսը։

1939 - Լեհաստանի վրա գերմանացիների հարձակվելով սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը։

1969 — Լիբիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում (ալ-Ֆատեխի հեղափոխությունը), որի արդյունքում իշխանություն է ստացել Մուամմար Քադդաֆին։

1971 — Կատարը հայտարարել է իր անկախությունը։

2004 — Ռուսաստանի Բեսլան քաղաքում (Հյուսիսային Օսեթիա) ահաբեկիչները գրավել են դպրոցը։

Կ.Խաչիկյան

ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Հաջորդ տարվա գարնանից ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը կնվազի ու կվերաբերվի կոնկրետ խմբերի 44-օրյայի մասնակիցը ոստիկանությանը հայտնել է, թե ինչ է թողել Արմավիրի աղբանոցում Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացնում Առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ընծայման տոնը 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW Հայտնի է ավտոմեքենայի վարորդի ինքությունը. բացառիկ կադրեր են հրապարակվելՏիգրան Մինասյանը հաղթեց իրանցի ըմբիշին և նվաճեց եզրափակչի ուղեգիր Դնեպր քաղաքը հարձակման է ենթարկվել տարբեր տեսակի հրթիռներով, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով․ Ուկրաինայի ռազմաօդային ուժեր «Դիակդ ստեղ կթողեմ, սաղ Մարմարաշենը կլցվի ստեղ»․ ինչ է կատարվել Զախարովան պարզաբանել է ճեպազրույցի ժամանակ ստացած հեռախոսազանգը ՔՊ-ն Գյումրիում նոր թեկնածու է փնտրում Բելգիացի քաղաքական գործիչներն Ադրբեջանից պահանջել են ազատել Բաքվում պահվող հայերին և դուրս գալ ՀՀ տարածքներից Փաշինյանին չի հաջողվում մանդատազերծել Հովիկ ԱղազարյանինՆԳ և ՏԿԵ նախարարների նաշանակումն անակնկալ է եղել ՔՊ-ի համար Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ ստանալ Փաշինյանը բացահայտել է բուհերից իր վախերը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում ունի Կառավարությունը կաջակցի մեղվաբույծներին ձեռք բերել 300 մեղվաընտանիք՝ փոխհատուցելով ծախսերի 50 տոկոսը Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով Իրանում երկրաշարժ է գրանցվել Ավտոմեքենան Արթուրն է վարել, իրենք 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան Փաշինյանը բացեց փակագծերըՓակ է լինելու Իսաբեկյան–Հովսեփյան խաչմերուկից մինչև Իսաբեկյան-Սաֆարյան խաչմերուկ հատվածը Ի՞նչ է իրենից ներկայացնում  RS-26 «Ռուբեժ» հրթիռը, որը  օգտագործում են Ուկրաինային վախեցնելու համարՄահացու թար ՌԴ-ում՝ 22-ամյա վարորդի մասնակցությամբ1 զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտիԱղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Ադրբեջանը զոհ ունիԱրմեն Մելիքբեկյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահի հետ Բաքվին ու Երևանին Մոսկվային շրջանցելով հաշտեցնելու Արևմուտքի ծրագիրը ձախողվել է  Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարական են տվել Փաշինյանի խնդրանքով Տնտեսագետ Սաքսը Հայաստանի Ռուսաստանի հետ կապերը խզելու կոչերը անվանել է «մահացու»«Շնորհակալ եմ»․ Վահե Ղազարյանը՝ ՓաշինյանինԲորելը վիրավորվել է Ալիևից «այստեղից գնալու» խորհուրդի համար. «ճշմարտությունն աչքերն է ցավում» Ինչպես են անգլո-սաքսոնները Հայաստանին մղում ազգային ինքնասպանության. «Փաստ»Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք․ պատմության այս օրը (21 նոյեմբեր)Պապիկյանը ձմեռային զորակոչ է հայտարարում Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ«Ընդդիմադիրի դերը հարազատ է Փաշինյանին». «Փաստ»«Դավիթը խելացի էր, շփվող, աշխույժ, ֆիզիկապես ուժեղ». սերժանտ Դավիթ Ազատյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Այսօր առավոտյան բիթքոյնի գինը երկրորդ անգամ հասել է նոր պատմական առավելագույնին Հաղթանակի կամրջի տակ տղամարդու մարմին է հայտնաբերվել․ հայտնի է ինքնությունըԻ՞նչ «հեռահար» նպատակներով է կայացվել այդպիսի որոշում. «Փաստ»
Ամենադիտված