Բլոգերը գնացել է Հայաստան և խոսել իր հիասթափության մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓորձառու ավտոստոպով ճանապարհորդողն իր «Քսյուխայի գրառումները ճանապարհին» անձնական բլոգում պատմել է Հայաստան իր ճամփորդության մասին, գրում է abnews.ru-ն։
Սանկտ Պետերբուրգցու համար մի բացահայտումն այն է եղել, որ երևանցիները չափից դուրս աղ են սիրում: Բոլոր սրճարաններում լցնում են կրկնակի ավել, որքան անհրաժեշտ է։
Աղջիկները, ըստ բլոգերի, պետք է այնտեղ զգույշ լինեն և փակ հագուստ կրեն։ Հակառակ դեպքում, կարող են չափազանց մեծ ուշադրություն գրավել տղամարդկանց մոտ: Տեղի բնակիչները կարող են իրենց լեզունները ցույց տալ տեսնելով գեղեցիկ կնոջը, ինչպես նաև բարձրաձայն մեկնաբանել նրա արտաքինը:
Հեղինակը գրել է, որ Երևանում սպասարկման ոլորտը չափազանց թանկ է։ Ընդ որում գեղեցկության պրոցեդուրաները միշտ չէ, որ որակյալ են։ Բժշկությունն էլ է ոչ այնքան հաջող։
Հագուստի գները Հայաստանում չափազանց բարձր են, ուստի զբոսաշրջիկն ասել է, որ դա այն վայրը չէ, որտեղ արժե գնալ գնումներ կատարելու։
Նրան դուր չի եկել նաև այն, որ այդ երկրում շատ են ծխում, երբեմն նույնիսկ հաճախորդների համար սուրճ պատրաստելիս: Նա նշել է օդի վատ որակը և ամառվա անտանելի շոգը։ Բացի այդ, կարիճները կարող են սողոսկել սենյակ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը