Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձերբակալվել են «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատերն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետը

ԻՐԱՎՈՒՆՔ

Ձերբակալվել են Հայաստանի ամենախոշոր կարի ֆաբրիկայի՝ «Գլորիա»-ի սեփականատեր Բագրատ Դարբինյանն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը՝ առավոտից նրանց աշխատասենյակներում մի քանի ժամ կատարված խուզարկությունից հետո։

Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց «Ազատության» տեղեկությունները։ Նշեցին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակներում են եղել ձերբակալությունները՝ առանց մանրամասների։

«Ազատությանը» հայտնի է միայն, որ ձերբակալված պաշտոնյաները կասկածվում են ապօրինի շինարարական թույլտվությունների տրամադրման մեջ։ Սա Հակակոռուպցիոնից դեռևս հրաժարվեցին մեկնաբանել։

Նույն գործի շրջանակներում ձերբակալվել են նաև Քաղաքաշինության կոմիտեի պաշտոնատար անձինք, որոնց անունները դեռևս «Ազատությանն» անհայտ են։

Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը մեղադրյալ է նաև նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի գործով, որ ավելի քան երկու տարի դատարանում է։ Նա, ըստ իրավապահների, օժանդակել է Մամիկոն Ասլանյանին չարաշահել պաշտոնեական լիազորություններն ու պաշտոնեական կեղծիք կատարել: Ի տարբերություն նախկին համայնքապետի՝ ճարտարապետ Սուրեն Աբովյանը որևէ օր անազատության մեջ չի անցկացրել ու քրեական գործին զուգահեռ շարունակել է պաշտոնավարել Վանաձորի համայնքապետարանում։

Դեռ անցած տարի Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներն աշխատանքային ժամին խուզարկել էին նաև համայնքապետարանի Եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժինը, ինչպես նաև Առևտրի սպասարկման և տրանսպորտի բաժինը, որից հետո քրեական վարույթ էր հարուցվել։ Իրավապահների կասկածներն այս դեպքում էլ վերաբերում են տեղի ունեցած գնումներին և համայնքին պատկանող հողատարածքների վարձակալության գործընթացներին։ Մինչ այսօր այս գործով ոչ մեղադրյալներ կան, ոչ էլ Հակակոռուպցիոնը որևէ մանրամասներ է հրապարակում։

«Ազատությանը» հայտնի է միայն, որ ենթադրյալ չարաշահումները տեղի են ունեցել արդեն վերջին տարիներին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշանակած համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի օրոք։

Արդեն սոսնձից ու պլակատից են ահաբեկվում. «Փաստ»«Մենք ենք մեր երկիրը քանդում՝ ունենալով այդպիսի ղեկավար». «Փաստ»Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում. «Փաստ»Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծննդյան տարեդարձն է «Երաժշտություն հանուն ապագայի» hիմնադրամի կրթաթոշակառու Հարություն Ասատրյանը և ծրագրի մասնակից Էդգար Մխիթարյանն արժանացել են 2-րդ կարգի մրցանակի Orbetello միջազգային դաշնամուրային մրցույթում 2-ամյա Տիգրանին դեռ չի հաջողվել գտնելՌուսաստանը ռազմական ուժեր է կուտակում Ֆինլանդիայի և Էստոնիայի սահմանների մոտ․ NYT Բայդենի մոտ քաղցկեղ է ախտորոշվել Քայլեր են ձեռնարկվում Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունից հետո գտնվելու վայրն անհայտ անձանց ճակատագրերը պարզելու ուղղությամբ. ՄԻՊԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող միջազգային մրցաշարինԻրանն ու Ադրբեջանը քննարկել են արագ ստեղծել տարանցիկ երթուղիներ«Արսենալը» հաղթեց «Նյուքասլին» և Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեցԱԱԾ-ն բացահայտել է անօրինական միգրացիայի հերթական դեպքըՄինսկում օծվել և պաշտոնապես բացվել է Բելառուսում առաջին Հայ Առաքելական եկեղեցինՀՀ ԱԽ քարտուղարը և ԻԻՀ նախագահը ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկ ընթացքը Սոմալիում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել. ԶԼՄ Կխոսենք այդ խաղից հետո․ Սպերցյանը՝ իր ապագայի մասին Հզոր մագնիսական փոթորիկ կծածկի երկիրը՝ մայիսի 19-ին. ինչպե՞ս խուսափել առողջական խնդիրներից Ծանոթ ու միաժամանակ անհայտ … կոստյումի թևքերի կոճակներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱՄՆ-ում բացահայտել են Եվրոպայի՝ «ուկրաինական հակամարտության» ծրագիրը«ԵՄ, թե՞ ԵԱՏՄ. ո՞ւր է գնում Հայաստանը»Հայաստանի դեմ նոր դավադրություն է նյութվումԱկտիվիստին ծեծած թաղապետը 20 օր անց հրաժարական տվեցԿրիպտոարժույթների սեփականատերերի համար աշխարհը այլևս անվտանգ չէ․ Wall Street JournalԱրսեն Թորոսյանի «դափնիները» հանգիստ չեն տալիս Աննա Հակոբյանին«Ինչպես են հայկական ոչ պետական կազմակերպությունները գոյատևում առանց ԱՄՆ-ի փողերի»Ինչ է տեղի ունեցել Էջմիածնում. 22-ամյա տղայի մայրը մանրամասնում էԹուրքերը ներխուժել են Սուրմալու․ պատմության այս օրը (19 մայիս)Կոտայքում ճակատ ճակատի բախվել են «Opel Combo»-ն ու «Opel Astra»-ն. վիրավորներից 2-ը զինծառայողներ են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2102»-ը և բեռնատարը 5 օր գազ չի լինելու24 ժամ ջուր չի լինելուԱյսօր հրապարակն առաջնորդ ունի, ե՛ս եմ․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հայաստանի Հանրապետությունը սպասարկել է ոչ թե արցախյան հիմնախնդիրն, այլ հենց հայկական պետականության. Վարդան Ոսկանյան Ռուբլին ռեկորդային բարձր փոխարժեք է գրանցելՄակրոնը Թրամփի հետ հանդիպումից առաջ դիմել է Պուտինին Մայիսի 20-ն այս շաբաթվա ամենացուրտ օրը կլինի. ՌԴՖրանսիայի նախագահը վստահ է, որ Թրամփը կարձագանքի Պուտինի «ցինիզմին» Մոսկվայի հյուսիսարևելքում տղամարդու մարմնի մասերով երկու պայուսակ են գտել IFFHS-ը ներկայացրել է պատմության լավագույն ֆուտբոլիստների ցանկը Զելենսկին փակ հանդիպում կանցկացնի Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ Օդաչուն 10,700 մ բարձրության վրա կորցրել է գիտակցությունը. 199 ուղևորով ինքնաթիռը 10 րոպե թռչել է առանց կառավարմանՄենք ունենք բավականաչափ ուժ և ռեսուրսներ 2022-ին սկսածը տրամաբանական ավարտին հասցնելու և ՌԴ-ին անհրաժեշտ արդյունքին հասնելու համար. ՊուտինԲրազիլիան կարող է զրկվել ԱԱ-2026-ին մասնակցելու հնարավորությունից. Goal Գեղարքունիքում բախվել են «BMW X5»-ը ու «Toyota Land Cruiser»-ը, վերջինը հայտնվել է դաշտումԻրանն ու Չինաստանն կընդլայնեն համագործակցությունը տեխնոլոգիական համագործակցության ոլորտումԵվրոպացի առաջնորդները գիտակցում են Վրաստանի հետ շփվելու անհրաժեշտությունը. Իրակլի Կոբախիձե
Ամենադիտված