Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանը պատրաստվո՞ւմ է խզել հարաբերությունները Բելառուսի հետ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդյո՞ք պետք է սպասել Երևանի և Մինսկի միջև հակամարտության սրացում, թե՞ վերջին շրջանի փոխադարձ մեղադրանքներն ընդամենը քաղաքական հռետորաբանություն են, dw.com-ն է  այդ հարցով զրուցել փորձագետների հետ։

Հայաստանի շրջադարձը դեպի Արևմուտք և Ռուսաստանից հեռանալն աճող հակասություններ է առաջացնում ոչ միայն Մոսկվայի, այլ նաև Մինսկի հետ։ Հայ-բելառուսական հարաբերությունների լարվածության նոր փուլը, որն առանց այդ էլ անամպ չէր Ադրբեջանի հետ Բելառուսի սերտ կապերի պատճառով, ծագել է Ալեքսանդր Լուկաշենկոյի մի շարք կոշտ հայտարարություններից հետո։ Լուկաշենկոն, ում խոսքերը Հայաստանում հաճախ ընկալվում են որպես Ռուսաստանի ղեկավարության դիրքորոշում, հեգնանքով հայտարարել է. «Ո՞մ են պետք հայերը, բացի մեզնից, ոչ մեկին: Ի՞նչ Ֆրանսիա, վաղը Մակրոն չի լինի, և բոլորը կմոռանան այդ Հայաստանի մասին»: Այդ խոսքերը վրդովմունքի ալիք են բարձրացրել հայ հասարակության մեջ։ Բողոքի ցույց է եղել Երևանում Բելառուսի դեսպանատան դիմաց, ձվեր, լոլիկ ու կարտոֆիլ են նետել վանկարկելով «Դո՛ւրս Հայաստանից» կարգախոսը։

Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ, վերլուծաբան Բորիս Նավասարդյանը հայ-բելառուսական հակասությունների սրման երկու հիմնական պատճառ է առանձնացրել: «Առաջինը հայ-ռուսական հարաբերությունների աճող լարվածությունն է, երկրորդը Բելառուսի սերտ հարաբերություններն են Ադրբեջանի հետ»,- նշել է Նավասարդյանը dw.com-ին տված հարցազրույցում։ Մի կողմից հայտարարելով, որ Ադրբեջանը պետք է դառնա տարածաշրջանի առաջնորդ, մյուս կողմից քննադատելով Հայաստանի ղեկավարությանը, Լուկաշենկոն, ինչպես կարծում է Նավասարդյանը, ցանկանում է հաճոյանալ Բաքվի իր գործընկերոջը։

Մինչդեռ, չնայած Երևան-Մինսկ հարաբերություններում ակնհայտ ճգնաժամին, փորձագետները չեն ակնկալում հակամարտության հետագա սրացում, քանի որ այդ ամենը թե՛ տնտեսական, թե՛ աշխարհաքաղաքական տեսանկյունից այնքան էլ կարևոր չեն երկու կողմերի համար։ «Ուստի միմյանց հասցեին հնչող ներկայիս կոշտ հայտարարությունները պետք է դիտարկել քաղաքական հռետորաբանության համատեքստում, ոչ ավելին»,- պարզաբանել է  Նավասարդյանը նշելով, որ միայն մեկ դեպքում կարող է լինել ​​հարաբերությունների մակարդակի անկում, և դա Մոսկվայի հետ Երևանի հարաբերությունների կտրուկ վատթարացումն է։

Բելառուսի հետ հարաբերությունների վատթարացումը, ըստ Երևանի APRI Արմենիա հետազոտական ​​կենտրոնի վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանի, Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկի շարունակությունն էր, և դա  Ռուսաստանից հեռանալն է: Սակայն վերլուծաբանը ներկայումս չի ակնկալում այնպիսի կտրուկ շարժումներ, ինչպիսին է Մինսկի հետ հարաբերությունների խզումը։ «Այդ առումով Հայաստանը սպասում է Արևմուտքի աջակցությանը, եթե Երևանը վատթարացնի հարաբերություններն իր ֆորմալ դաշնակիցների հետ, ապա նա պետք է նոր դաշնակիցներ ձեռք բերի, օրինակ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մակարդակը ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնի»,- կարծիք է հայտնել Մելքոնյանը dw.com-ի հետ զրույցում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարությունը․ պատմության այս օրը (23 նոյեմբեր)Պալատական հեղաշրջումից պաշտպանվելու և քաղաքացիներին խաբելու հերթական պոպուլիստական փորձ. «Փաստ»Արարատում 1-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել էԱրփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ «Կորյունի տնկած այգին է ինձ ապրեցնում, ամեն ինչ անում եմ, որ նրա չարչարանքը չկորչի». եֆրեյտոր Կորյուն Սառիկյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. «Փաստ»Ռուբլու բարձր փոխարժեք սահմանվեցԻշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»Հայտնի է Մկրտիչ Ղազարյանի մահվան պատճառըՏնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ»Մինչև -40 ցուրտ կգրանցվիՆոյեմբերի 25-ի հոսանքազրկման հասցեները«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»Արարատի մարզում գործող 36 ամբուլատորիաները կմիավորվեն՝ դառնալով 12-ը. «Փաստ»Նոյեմբերի 25-ից եղանակը կտրուկ կփոխվիՈ՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ»Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ»Մեկ շաբաթում 4 անգամ Հովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննության․ «Հրապարակ» Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել. «Հրապարակ» Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտվել․ «Հրապարակ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ»Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ)Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ Աշտարակ-Օհանավան ճանապարհին «GAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Նիկոլայ Բասկովն ու Ֆիլիպ Կիրկորովը զրկվել են «Ուկրաինայի ժողովրդական արտիստների» կոչումից Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները Կյանքից անժամանակ հեռացել է Մկրտիչ Ղազարյանը Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Բեռնատարն ընկել է Որոտան գետը․ զոհ կաՀայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կաՄիշտ աջակցելու ենք Իսրայելին. Բայդենը «վրդովվել» է «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ. արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ Կկատարվի քահանայական ձեռնադրություն Ովքե՞ր և ինչքա՞ն հունվարից կվճարեն տրանսպորտից օգտվելիս (լուսանկար) Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել․ մանրամասներ
Ամենադիտված