Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունների մասին պետք է լինի քաղաքական գնահատական՝ ՀՀ ԱԳՆ-ի կողմից․ ադրբեջանագետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․
«Ադրբեջանի ՊՆ-ն վերջին մեկ օրվա ընթացքում արդեն երկրորդ ապատեղեկատվությունն է տարածում, թե իբր հայկական կողմը կրակ է բացել։ ՀՀ ՊՆ-ն էլ ժխտում է։
Բայց այս ամենի մասին պետք է լինի քաղաքական գնահատական՝ ՀՀ ԱԳՆ-ի կողմից։ Ուղղակի մի անհարմար պահ կա՝ այդ գերատեսչությունը անասնապահական խնդիրներ է լուծում այլևս․․․
Հիմա հարց, օգնեք հասկանալ՝ ո՞վ պետք է քաղաքական գնահատական տա Ադրբեջանից հնչող ապատեղեկատվությանը, երբ երկրի վարչապետի ուշք ու միտքը դմակով խաշլաման է, ԱԳՆ-ինը՝ անասնապահությունը, դե ԱԺ-ն էլ՝ ժողովորդական լեզվով ասած «կոնկուրսից դուրս է»՝ իրավիճակի վերաբերյալ իր անհամարժեքությամբ»։