Ստեղծվել են յուրահատուկ կառուցվածքի դրոններ, որոնց կրակում են հատուկ խողովակից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Դվինա» գիտահետազոտական ինստիտուտը մշակել է անսովոր կառուցվածքի «Պրիգուն-1» շարքի երկու տեսակի անօդաչու թռչող սարք՝ մեծ և փոքր, հայտնել է գլխավոր տնօրեն Վլադիմիր Օրլովը, գրում է pravda.ru-ն։
Մեծ «Պրիգուն»-ը կարող է օգտագործվել որպես հետախուզական կամ կամիկաձե անօդաչու թռչող սարք, փոքրը որպես կառավարվող թռչող նռնակ։ Դրանք աշխատում են մարտկոցներով և կարող են օդում մնալ մինչև 35 րոպե թռչելով մինչև 30 կմ։
«Երկու մոդելների տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ նրանք ունեն երկու կոաքսիալինային պտուտակներ: Նման կառուցվածքով անօդաչու թռչող սարքն ավելի էներգաարդյունավետ է, քան կվադրիկոպտերը, քանի որ այն ունի ընդամենը երկու պտուտակ: Նույն պատճառով այն ունի ավելի փոքր պտույտի արագությունը, ինչն ավելի անաղմուկ է դարձնում այն, որն էլ ապահովում է գաղտագողիություն: Այդ կառուցվածքը նաև ապահովում է լավ կայունություն թռիչքի ժամանակ գրեթե ցանկացած եղանակին, ինչը զգալիորեն ընդլայնում է այն օգտագործելու եղանակային պայմանների շրջանակն ուժեղ քամու, անձրևի և ձյան դեպքում, երբ կվադրիկոպտերները չեն կարողանում դիմանալ և անջատվում են»,- ասել է Վլադիմիր Օրլովը։
«Պրիգուն»-ը գործարկելու համար այն կրակում են հատուկ խողովակից։ Կրակելուց հետո անօդաչու թռչող սարքը բացում է իր ծալված պտուտակները և շարունակում ինքնուրույն թռչել։ Գործարկիչը կարող է տեղադրվել տանկի, հետևակի մարտական մեքենայի կամ զրահափոխադրիչի վրա։ Նման դեպքերում այդ անօդաչու թռչող սարքը կարող է ծառայել որպես անձնակազմի «աչք». պառնալի մարտական իրավիճակում արձակվել հետախուզության համար, վերահսկել հակառակորդի ուժերի և ակտիվների գտնվելու վայրը պլանշետի վրա տեղադրված հավելվածի միջոցով: Նման հնարավորություններ «Պրիգուն»-ին տալիս է իրազեկման բարձրացման համալիրը (KPO-A), որը ևս մշակվել է նույն «Դվինա» գիտահետազոտական ինստիտուտի կողմից:
Նոր արտադրանքը չափազանց հեշտ է օգտագործել: «Անօդաչու թռչող սարքն ունի մոդուլային կառուցվածք, օպերատորին պետք չէ ինչ որ բան կպցնել, սարքավորել կամ ծրագրավորել: Այն գործարկվում է ընդամենը մի քանի վայրկյանում, դրա համար անհրաժեշտ է օպտիկական սարքավորմամբ սարքի գլուխը հետ պտուտակել, իսկ անհրաժեշտության դեպքում այն փոխարինել թմբուկային գլխով, նույն կերպ կարելի է տեղադրել ավելի հզոր մարտկոց կամ փոխել վիդեո սարքավորումը»,- պարզաբանել է գլխավոր տնօրեն Վլադիմիր Օրլովը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը