Ցավում եմ, որ մենք չենք կարող հարվածել Կրեմլին. Զելենսկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինան, եթե դաշնակիցները թույլ տան արևմտյան զենքով հարվածել Ռուսաստանի խորքերը, չի կարողանա հարձակվել Կրեմլի վրա։ Դա թույլ չի տա փոխանցված հրթիռների գործողության շառավիղը։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Երբ մենք խոսում ենք այն մասին, որ Իտալիան կամ մեկ ուրիշը վախենում են, որ մենք կհարվածենք Կրեմլին, ես ափսոսում եմ, որ մենք չենք կարող դա անել։
Որովհետև հեռահար զենքերը, որոնք դուք կամ ձեր գործընկերներն ունեք, մոտ 200 կիլոմետր է»,- ասել է Ուկրաինայի նախագահը:
Նա հիշեցրել է, որ հեռահարության խնդիրն իսկապես լուրջ է, քանի որ Ռուսաստանն արևելյան Ուկրաինայում ամեն ամիս օգտագործում է ավելի քան 4 հազար ավիառումբ, և այդ խնդիրը լուծելու բանալի չկա։
«Մենք ցանկանում ենք նրանց դեմ օգտագործել հեռահար զենքեր։ Ուրիշ գաղափարներ չկան։ Մենք քաղաքացիական անձանց թիրախ չենք դարձնում»,- վստահեցրել է նա։