Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ցանկություն է հայտնել անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի հետ։
«Անհամբերությամբ սպասում եմ նրա հետհանդիպմանը՝ առաջիկա շաբաթներին»,- Х-ում գրել է Բլինքենը։
ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, թե Սիբիգան իր «վաղեմի գործընկերն է» և հույս է հայտնել, որ կշարունակեն սերտ համագործակցությունը։
Ուկրաինայի նոր արտգործնախարար Սիբիգան էլ իր հերթին է Х-ում գրել, թե «գերազանց զրույց է» անցկացրել Բլինքենի հետ։
«Մենք քննարկել ենք ռազմական օգնության տրամադրումն արագացնելու, խաղաղության բանաձևը խթանելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու մեթոդները»,- գրել է Սիբիգան՝ հավելելով, թե Բլինքենի հետ ակնկալում է սերտ համագործակցություն՝ «ընդհանուր ժողովրդավարական արժեքները պատպանելու ուղղությամբ»։