Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Newsweek. հայկական եկեղեցիների պաշտպանությունը պետք է լինի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են մոտենալ խաղաղության համաձայնագրի կնքմանը, գրում է Newsweek հրատարակությունը: Սակայն Հայաստանը պետք է պայման դնի Ադրբեջանի առաջ՝ դադարեցնել հայկական եկեղեցիների ոչնչացման արշավը,  կարծում է հոդվածի հեղինակ հեղինակ Սթիվեն Պեչդիմալջիըը, բայց Բաքուն շարժվում է հակառակ ուղղությամբ, գրում է Inosmi.ru-ն։

Թեև Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը կարելի է միայն ողջունել, սակայն Հայաստանը պետք է պայման դնի Ադրբեջանի առաջ. դադարեցնել հայկական եկեղեցիները, վանքերը, խաչքարերը (հուշարձանները) ոչնչացնելու արշավը։ Ավելի քան 120 հազար հայերի իրենց պապենական հայրենիքից՝ Արցախից վտարվելուց հետո, այդ տարածքում նրանց գոյության փաստերի լիակատար ջնջման վտանգը մնում է առ այսօր։ Ըստ «Ռոյթերս» լրատվական գործակալության և Աստվածաշնչի թանգարանի վերջին հաղորդագրության, շուրջ 400 հայկական եկեղեցիներ և այլ կրոնական վայրեր են ենթարկվել հարձակման և վանդալիզմի, դրանք ամբողջական ոչնչացման վտանգի տակ են:

Հայաստանն առաջին ժողովուրդն էր, որ ընդունեց քրիստոնեությունը մ.թ. 301 թվականին, և նրա ինքնությունն ու մշակույթը սերտորեն կապված են քրիստոնեական հավատքի հետ, ինչն իր հերթին կարևորում է այդ պատմական հուշարձանների դերը ժողովրդի գոյատևման համար: Քրիստոնեությունը հայերին ծառայել է որպես մխիթարություն և աջակցություն նրանց ցավալի, բազմադարյա պատմության ընթացքում, որը եղել է համատարած հալածանքներով և զանգվածային տառապանքներով: Այդ պատմությունը ներառում է նաև 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, երբ ավելի քան 1,5 միլիոն հայեր սիստեմատիկորեն ոչնչացվեցին օսմանյան թուրքերի կողմից, ինչը Թուրքիան և Ադրբեջանը ժխտում են մինչ օրս:

Ահա թե ինչու այդ կրոնական վայրերի պահպանումը պետք է նախապայման լինի երկու երկրների միջև ցանկացած կայուն խաղաղության համար։ Ադրբեջանը, հարգելով և ընդունելով այդ պահանջը, ցույց կտա, որ իսկապես ցանկանում է խաղաղություն Հայաստանի հետ: Սակայն ներկայումս բոլոր նշանները ցույց են տալիս, որ Բաքուն շարժվում է հակառակ ուղղությամբ։ Ադրբեջանի նավթային դիկտատոր Իլհամ Ալիևը, օրինակ վերցնելով ավտորիտար ռեժիմներից, պատմական ռևիզիոնիզմը որպես պատրվակ օգտագործեց 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի դեմ չհայտարարված պատերազմ սկսելու համար։ Հայտարարելով, որ Հայաստանի տարածքի զգալի մասը հանդիսանում է Ադրբեջանի պատմական հողեր, Ադրբեջանի ղեկավարը երկկողմ արշավ է սկսել հայկական եկեղեցիներն ու կրոնական վայրերն իրենց «բնօրինակ» տեսքի բերելու համար: Ի սկզբանե այնքան էլ պարզ չէ, թե դրանք ի՞նչ տեսք կունենան գործնականում, սակայն պարզ է, որ Բաքուն ի սկզբանե է ծրագրել  այդ օբյեկտների ամբողջական ոչնչացումը։ Վերականգնում իրականացնելու քողի տակ Ադրբեջանը Շուշիի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց անմիջապես հետո ավերել է Սուրբ Քրիստոս Փրկիչ պաշտամունքային տաճարը (Ղազանչեցոց եկեղեցին)։ Մայր տաճարը տարածաշրջանում հայկական ներկայության խորհրդանիշն էր։ Ավելի ուշ հայտնվել են քաղաքից այլ լուսանկարներ՝ հողին է հավասարեցվել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը։ Արբանյակային վերջին լուսանկարները ցույց են տալիս, որ Բաքուն շարունակում է ոչնչացնել հայկական կրոնական և մշակութային վայրերը: Վերջին օրինակներից են Շուշիի 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ավերումը, Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցու և ամբողջ Քարինտակ գյուղի քանդումը, որի տեղում այժմ մզկիթ է կառուցվում։ 

Չնայած մշակութային ցեղասպանության նման ապացույցներին, Ադրբեջանը շարունակում է ժխտել այդ կրոնական վայրերի պղծման փաստերը: Բաքուն նույնիսկ անտեսել է Միջազգային դատարանի նոյեմբերի վճիռը, որը կոչ էր անում Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք ազդում են հայկական մշակութային ժառանգության վրա»:

2019 թվականի ամռանը՝ պատերազմական գործողությունների սկսվելուց մեկ տարի առաջ, հայերը խոհեմ հայացքով են նայել դեպի ապագան։ Ստեղծագործական տեխնոլոգիաների կենտրոնի ուսանողները պատրաստել են 9-13-րդ դարերում կառուցված հայկական Դադիվանքի 3D սկանավորման նախագիծը: Ուսանողները ցանկանում էին օգտագործել այդ տեխնոլոգիայի հզորությունը կյանքի կոչելու հայոց պատմության ամենակարևոր վայրերից մեկը, որպեսզի մարդիկ ամբողջ աշխարհում կարողանան տեսնել այն և տեղեկանալ Հայաստանի հարուստ մշակույթի և տարածաշրջանում ներկայության մասին: Նրանք չգիտեին, որ իրենց ջանքերը շուտով կվերածվեն պահպանության արշավի։ Այժմ, երբ այդ շրջանն ու վանքը գտնվում են ադրբեջանցիների ձեռքում,  ուսանողների Դադիվանքի ուսումնասիրությունը կարող է դառնալ Հայաստանի ժառանգության պահպանման միակ խորհրդանիշը, քանի որ Ադրբեջանը շարունակում է վերաշարադրել պատմությունը:

Այնուամենայնիվ,  կառույցի թվային ստեղծման և բուն ֆիզիկական վայրի միջև զգալի տարբերություններ կան: Ահա թե ինչու է այդքան կարևոր, որ երկրաշարժերից ու պատերազմներից փրկված հայ ազգի կրոնական և մշակութային հաստատությունները մնան անձեռնմխելի։ Ադրբեջանի ռազմատենչությունն ու ագրեսիան շատ առումներով  կրոնական հալածանքի անդրսահմանային ձև է, որը պետք է անհապաղ դադարեցվի:

Դժվար է հավատալ Ադրբեջանի իշխանությունների անկեղծությանը, երբ նրանք ասում են, որ խաղաղություն են ուզում Հայաստանի հետ, և միաժամանակ փորձում են ոչնչացնել հայերի կրոնական և մշակութային ինքնության ապացույցները: Ադրբեջանը պնդում է, որ հանդուրժող և գոյակցող է տարբեր կրոնների հետ,  բայց նա երկար ճանապարհ ունի անցնելու դրան հասնելու համար։ Բաքուն կարող է սկսել նրանից, որ առաջնահերթություն դարձնի Արցախում հայկական կրոնական և մշակութային վայրերի պահպանումը։ Իսկ ցանկացած գործողություն, որը չի համապատասխանում այդ ընթացքին, պետք է խոչընդոտ դառնա ցանկացած կայուն խաղաղության հաստատմանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Սմիրնով օղիՓաշինյանը խնդիր ունի ՊԵԿ նախագահի ընտրության հարցում Հայտնաբերվել է Երևանի դպրոցներից մեկի բակում անչափահաս դպրոցականին հարվածած և հայհոյանքներ հնչեցրած 18-ամյա աղջիկըՓաշինյանի խաղը Երևանի քաղաքապետի դեմ Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան «Փաշինյանը փոխել է նախարարներին. որո՞նք են  հրաժարականների պատճառները»Արարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն «Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. Ռուսական լավ ասացվածքն իրականանում է»Գրավվել են Գերյուսի, Տաթև, Դարաբաս և Անգելաուտ բնակավայրերը․ պատմության այս օրը (22 նոյեմբեր) 32-ամյա Հրաչյա Մկրտումյանը մահացել է23 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ռուսաստանի տարածքում Ինչպես է BMW-ն հայտնվել երկաթգծերի վրա Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ թվեր են հրապարակվել Երկար ժամանակով լույս չի լինելուԺամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Հաջորդ տարվա գարնանից ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը կնվազի ու կվերաբերվի կոնկրետ խմբերի 44-օրյայի մասնակիցը ոստիկանությանը հայտնել է, թե ինչ է թողել Արմավիրի աղբանոցում Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացնում Առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ընծայման տոնը 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW Հայտնի է ավտոմեքենայի վարորդի ինքությունը. բացառիկ կադրեր են հրապարակվելՏիգրան Մինասյանը հաղթեց իրանցի ըմբիշին և նվաճեց եզրափակչի ուղեգիր Դնեպր քաղաքը հարձակման է ենթարկվել տարբեր տեսակի հրթիռներով, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով․ Ուկրաինայի ռազմաօդային ուժեր «Դիակդ ստեղ կթողեմ, սաղ Մարմարաշենը կլցվի ստեղ»․ ինչ է կատարվել Զախարովան պարզաբանել է ճեպազրույցի ժամանակ ստացած հեռախոսազանգը ՔՊ-ն Գյումրիում նոր թեկնածու է փնտրում Բելգիացի քաղաքական գործիչներն Ադրբեջանից պահանջել են ազատել Բաքվում պահվող հայերին և դուրս գալ ՀՀ տարածքներից Փաշինյանին չի հաջողվում մանդատազերծել Հովիկ ԱղազարյանինՆԳ և ՏԿԵ նախարարների նաշանակումն անակնկալ է եղել ՔՊ-ի համար Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ ստանալ Փաշինյանը բացահայտել է բուհերից իր վախերը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում ունի Կառավարությունը կաջակցի մեղվաբույծներին ձեռք բերել 300 մեղվաընտանիք՝ փոխհատուցելով ծախսերի 50 տոկոսը Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով Իրանում երկրաշարժ է գրանցվել Ավտոմեքենան Արթուրն է վարել, իրենք 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան
Ամենադիտված