Արցախի հանձնման պատասխանատուի (ների) թեման փաստական և բովանդակային առումով պարզ ու ակնհայտ է․ իշխանության հետ բանավիճելու նյութ նույնիսկ չկա․ Աբրահամյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրցախի հանձնման պատասխանատուի (ների) թեման փաստական և բովանդակային առումով պարզ ու ակնհայտ է․ իշխանության հետ բանավիճելու նյութ նույնիսկ չկա։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ես կարծում եմ, որ Արցախի հանձնման պատասխանատուի (ների) թեման փաստական և բովանդակային առումով այնքան պարզ ու ակնհայտ է, որ իշխանության հետ բանավիճելու նյութ նույնիսկ չկա էլ:
Իշխանությունն Արցախն Ադրբեջան հռչակելով և ադրբեջանական ագրեսիային` իր բոլոր դրսևորումներով, լուռ կամ բարձրաձայն խրախուսելով, իր դիրքորոշումն ու կամքն արդեն արտահայտել է:
Լեզվի ճարպկության և ակնհայտ մանիպուլյացիան իշխանությանն այլևս չեն կարող օգտակար լինել. փաստերն իրականում խոսուն են և քննարկման տեղիք չեն տալիս»,-գրել է Աբրահամյանը: