ՀՀ-ում Արևմտյան Նեղոսի տենդից մահացությունների թիվը հասել է 3-ի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ-ում Արևմտյան Նեղոսի տենդից մահացությունների թիվը հասել է 3-ի, Sputnik Արմենիա-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ հաղորդվել էր մեկ մարդու մահվան մասին։
«Երկու հիվանդներն էլ ունեցել են մի շարք քրոնիկ հիվանդություններ։ Նրանք 80 տարեկանից բարձր էին», - նշել են առողջապահության նախարարությունից։