Ուկրաինայի ԱԳՆ-ն կանչել Է Իրանի ժամանակավոր հավատարմատարին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 9-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ուկրաինայում Իրանի Իսլամական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Շահրիյար Ամուզեգարը, որին ուկրաինական կողմի խորը մտահոգությունն է հայտնել Իրանի կողմից Ռուսաստանի Դաշնությանը բալիստիկ հրթիռների հնարավոր մատակարարման մասին հաղորդագրությունների կապակցությամբ:
Այս մասին ասվում է Ուկրաինայի ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ։
Նշվում է, որ իրանցի դիվանագետին փոխանցվել է Ուկրաինայի ԱԳՆ-ի սեպտեմբերի 7-ի համապատասխան մեկնաբանությունը և «կոշտ ձևով նախազգուշացում է տրվել այն մասին, որ Իրանի կողմից բալիստիկ սպառազինության մատակարարման փաստի հաստատումը կործանարար և անուղղելի հետևանքներ կունենա Ուկրաինա-իրանական երկկողմ հարաբերությունների համար»: