Շարունակում ենք պատասխանատվություն կրել արցախահայության ճակատագրի համար և բոլոր ջանքերը գործադրել՝ ապահովելու նրանց վերադարձը հայրենիք․ Արցախի ԱԺ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը հայտարարություն է տարածել․
«Արձագանքելով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այսօրվա հայտարարությանը՝ միջխորհրդարանական հանձնաժողովի ֆորմատը լուծարելու մասին, կուզենայի նախ մեջբերել Մարկ Տվենի հետևյալ տողերը՝ «Իմ (Արցախի Հանրապետության ԱԺ) մահվան մասին լուրը խիստ չափազանցված է»:
Ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության ԱԺ գործունեությանը 2023թ սեպտեմբերին տեղի ունեցած էթնիկ զտումից հետո, նշեմ, որ Արցախի Հանրապետության ԱԺ պաշտոնյաները (պատգամավորները), ստանալով Արցախի ժողովրդի քվեն, 5 տարի ժամկետով շարունակում են ստեղծված իրավիճակում պատասխանատվություն կրել արցախահայության ճակատագրի վերաբերյալ և հնարավոր բոլոր ջանքերը գործադրել անվտանգության երաշխիքների ներքո ապահովելու նրանց հավաքական վերադարձը հայրենիք:
ՀԳ 1. Ինչ վերաբերում է միջխորհրդարանական հանձնաժողովի ֆորմատը լուծարելուն, ապա դրա համար կան արձանագրված համապատասխան մեխանիզմներ:
ՀԳ 2. Ի դեպ, Արցախի Հանրապետության ԱԺ միջխորհրդարանական ու բարեկամական խմբերի աշխատանքներն ու հարաբերությունները շարունակվում են Ֆրանսիայի, Կիպրոսի, Հունաստանի, Բելգիայի և այլ երկրների խորհրդարանականների և խմբերի հետ»։